Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
Հոկենհայում կայացել է Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ մրցանակի խաղարկության որակավորումը։

Հաղթել է  «Ֆերարիի» իսպանացի արշավորդ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն։ Հուլիսի 22-ին առաջին շարքից կմեկնարկի նաեւ «Ռեդ Բուլի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը։

Գերմանիայի Մեծ մրցանակ

Որակավորում

1. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի»)՝ 1:40.621
2. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ»)՝ 1:41.496
3. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ)՝ 1:41.496
4. Միխայել Շումախեր («Մերսեդես»)՝ 1:42.459
5. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա»)՝ 1:43.501
Դիտումներ: 608 | Ամսաթիվ: 18.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Լոնդոնի քաղաքային իշխանությունները կքննարկեն Օլիմպիական ստադիոնը հետագայում որպես Ֆորմուլա-1-ի մրցուղու հատված օգտագործելու տարբերակը։ Պաշտոնական հայտ է ներկայացրել Intelligent Transport Services ընկերությունը։

Լոնդոնի քաղաքապետարանը քննարկում է առաջարկություններ տարբեր կազմակերպություններից, որոնք ցանկանում են 30-րդ Օլիմպիական խաղերից հետո օգտագործել ստադիոնը։ Օգտագործելուն հավակնում են նաեւ «Վեստ Հեմ» եւ «Լեյթոն Օրիենթ» ֆուտբոլային ակումբները եւ UCFB ֆուտբոլային բիզնեսի քոլեջը, հաղորդում է ВВС-ն։

Նկատենք, որ Օլիմպիական ստադիոնը Ֆորմուլա-1-ի մրցուղու մաս դարձնելու գաղափարն ավելի վաղ արտահայտել էր Արքայական ավտոարշավի գլխավոր մենեջեր Բեռնի Էքլսթոունը։
...Կարդալ ավելին
Դիտումներ: 572 | Ամսաթիվ: 18.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Ես չեմ պատրաստվում ավարտել կարիերաս, հայտարարել է Ֆորմուլա-1-ի լեգենդ Միխայել Շումախերը, գերմանական Bild-ին տված հարցազրույցում։

«Ես դեռ բավական մոտիվացիա ունեմ։ Ես դեռ չեմ հասել այն նպատակներին, որոնք դնում էի կարիերաս վերսկսելուց առաջ։ Ես դեռ որեւէ թիմի հետ բանակցություններ չեմ սկսել, բայց վստահ եմ, որ դրանք կլինեն առաջիկայում։ Եթե կարողանամ շարունակել համագործակցությունը իմ այսօրվա թիմի հետ, ապա շատ ուրախ կլինեմ»,- ասել է «Մերսեդես» թիմի արշավորդը։

Շումախերի պայմանագիրը «Մերսեդեսի» հետ ավարտվում է այս տարի։

Շումախերը Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն է, 155 անգամ հաղթել է Գրան պրիներում։
...Կարդալ ավելին
Դիտումներ: 613 | Ամսաթիվ: 18.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
«Ռեդ Բուլլի» արշավորդ Մարկ Վեբբերը թիմակից, աշխարհի կրկնակի չեմպիոն Սեբաստիան Ֆետտելին ստվերելու ճանապարհին է: Ֆորմուլա 1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակին նա դարձավ տարվա երկրորդ արշավորդը Ֆերնանդո Ալոնսոյից հետո, որը հաղթում է երկրորդ խաղարկությունում: «Ֆերրարիի» իսպանացի արշավորդը ընդհանուր հաշվարկում դեռեւս աշխարհի առաջնության առաջատարն է, սակայն չի կարելի ասել, թե այդպիսին մնալու նրա պոտենցիալն ավելին է, քան՝ «Ռեդ Բուլլինը»:

Սիլվերսթոունի շաբաթ օրվա որակավորման մրցումներն անձրեւային էին: «Ֆերրարիի» արշավորդ Ալոնսոն երրորդ փուլում գրավեց առաջին տեղը եւ կիրակի օրն իրավունք ստացավ մեկնարկել առջեւից: Օդերեւութաբանները սպասում էին, որ հիմնական մրցման ժամանակ նույնպես անձրեւ կգա, հավանականությունը 60 տոկոս էր: Անձրեւ չեկավ, եւ հաղթանակի գլխավոր գործոնը դարձավ անվադողերի մարտավարությունը: Hard-ը (կոշտ) առավել դիմացկուն էր 52 շրջանի համար, քան Soft (փափուկ) անվադողերը: Թեպետ Soft ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 587 | Ամսաթիվ: 18.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Կայացավ Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Գրան պրիի առաջին պրակտիկան, որն ավարտվել է «Ֆերարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյի հաղթանակով: Երկրորդը Մարկ Ուեբերն էր` «Ռեդ Բուլից»: Երրորդը «Մերսեդեսի» ավտոարշավորդ Միխայել Շումախերն էր:

Ֆորմուլա-1. Մեծ Բրիտանիայի «Գրան պրի».  Առաջին պրակտիկա

1. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերրարի») - 1:51,746

2. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ») - 1:51,793

3. Միխայել Շումախեր («Մերսեդես») - 1:52,020
...Կարդալ ավելին
Դիտումներ: 588 | Ամսաթիվ: 18.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի թեստ-արշավորդ Մարիա դե Վիլոտան բրիտանական Դաքսֆորդում կայացած թեստային մեկնարկի ժամանակ վթարի է ենթարկվել:

Մարիա դե Վիլոտան վերջին մեկնարկի ժամանակ կորցրել է կառավարումը եւ նրա բոլիդը բախվել է բեռնատարին: Արշավորդը հոսպիտալացվել է: Նախնական տվյալներով, նա ծանր վիճակում է: Հետագա օգնության համար Դե Վիլոտան տեղափոխվել է Էդենբրուքի հիվանդանոց, հաղորդում է BBC-ն:

«Մարուսյայի» նոր բոլիդի թեստերը պետք է մեկնարկեն երկու օրից նույն Դաքսֆորդում:
...Կարդալ ավելին
Դիտումներ: 561 | Ամսաթիվ: 15.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
«Չելսի» ֆուտբոլային ակումբը եւ Ֆորմուլա-1-ի «Sauber» թիմը կնքել են ֆուտբոլի եւ Ֆորմուլա-1-ի պատմության մեջ առաջին փոխադարձ հովանավորչական պայմանագիրը:

Թիմերը սպորտային փորձի փոխանակում կկատարեն, նաեւ կզբաղվեն հուշանվերների վաճառքով:

«Չելսիի» լոգոն կհայտնվի «Sauber»-ի բոլիդների վրա: Կապույտ առյուծով լոգոն առաջին անգամ կներկայացվի Իսպանիայի Մեծ մրցանակի ժամանակ, մայիսի 11-ից 13-ը:

«Sauber»-ի հետ համագործակցությունը անգլիական ակումբին թույլ կտա գովազդվել Ֆորմուլա-1-ի հեռուստալսարանում, որը զգալիորեն գերազանցում է անգլիական Պրեմյեր լիգայի հեռուստալսարանը:

«Չելսիին» հատկապես հետաքրքիր է Ասիայի եւ Լատինական Ամերիկայի շուկաները, որտեղ Ֆորմուլա-1-ը մեծ ժողովրդականություն է ստանո ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 558 | Ամսաթիվ: 15.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Բահրեյնի Մեծ մրցանակը հերթական անգամ փոխեց առաջատարների դասավորությունը: Ավստրալիան առաջ մղեց Ջենսոն Բատոնին, Մալայզիան՝ Ֆերնանդո Ալոնսոյին, Չինաստանը՝ Լյուիս Հեմիլթոնին, որը չհաղթեց Շանհայում, գրավեց միայն երրորդ տեղը, իսկ Սախիրի ավտոմրցուղու արքան աշխարհի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելն էր, որն էլ այսօր անհատական հաշվարկի եւ թիմային Գավաթի առաջատարն է:

Ի՞նչ տեղի ունեցավ Բահրեյնում: Ըստ էության՝ ոչինչ: Ֆետելը մեկնարկեց առաջին տեղից եւ մինչեւ վերջ պահպանեց առավելությունը: Սակայն Սախիրի մրցուղու բոլոր 57 շրջաններին նրան հետապնդում էր աշխարհի նախկին չեմպիոն, «լոտուսցի» Կիմի Ռայկոնենը, որը մեկնարկել էր 11-րդ տեղից: Բահրեյնը իսկական գերեզմանափոր էր «Մաքլարենի» համար: Երկրորդ տեղից մեկնարկած Լյուիս Հեմիլթոնը վերջնագիծը հատեց 8-րդը: 3 պիտ կանգառներից 2-ում նրա բոլիդի հետ առաջացան խնդիրներ, ինչի պատճառով նա բավական ժամանակ կորցրեց: Թիմակից Ջենսոն Բատոնը, 4-րդ տեղից մեկնարկելով, եզ ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 586 | Ամսաթիվ: 15.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Քիչ առաջ Մալազիայում ավարտվեց վաղը կայանալիք Գրան Պրիի որակավորման փուլը: Դրա արդյունքներով Մալազիայի Գրան Պրին առաջին տեղից կսկսի Աշխարհի գործող չեմպիոն Սեբաստիան Վետտելը, նրանից մի փոքր հետ կլինի Ferarri-ի արշավորդ Ֆելիպե Մասսան, իսկ 3-րդը Մասսայի թիմակից Ֆեռնանդո Ալոնսոն է:
Ավելացնենք, որ Մալազիայի Գրան Պրին մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 11:50-ին:
...Կարդալ ավելին
Դիտումներ: 535 | Ամսաթիվ: 15.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Բարեվ ձեզ հարգելի այցելուներ ձեզ ենք ուզում ներկայացնել մեր կայքը<<arcax-car.do.am>>ինչպես գիտենք մեր կայքում տեղի են ունեցել ահագին փոփոխություններ,և մենք հոգում ենք նորություների մասին,եթե ունեք հարցեր կամ առաջարքներ,բողոքներ կապվեք մեզ հետ:Շունորհակալություն:


...Կարդալ ավելին
Դիտումներ: 581 | Ամսաթիվ: 15.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
« 1 2 ... 9 10 11 12 »

Մուտքի ձև

Օրացույց

«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2024.