Երեւանում կայացավ Ժիրայր Ասատրյանի հիշատակին նվիրված մոտոքրոսի Հայաստանի առաջնության 3-րդ փուլը: Առաջնությանն այս տարի մասնակցում էին 14 մարզիկներ` Երեւանից, Արտաշատից:
Առաջնության չեմպիոն դարձավ Հրանտ Սարգիսովը, որը անցած տարի եւս ճանաչվել էր մրցաշարի հաղթող:
Մոտոքրոսի Հայաստանի առաջնությունը հովանավորում է «Վիվառո» ընկերությունը: