Nissan Tiida-ն աշխարհում ամենաշատը վաճառվող Նիսսանի մոդելն է, որը հասցրել է նվաճել վարորդների համակրանքը 130-ից ավելին երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Այս մեքենան աչքի է ընկնում յուրահատուկ դիզայնով, իր դասի համար ամենաընդարձակ սրահով, անվտանգությամբ ու հուսալիությամբ:2006թ-ից Tiida մոդելն առաջարկվում էր երկու` սեդան և հեչբեք տարբերակներով: Սկսած 2013թ-ից ճապոնացի արտադրողը որոշեց տարանջատել թափքերը և շուկա մտցրեց Sentra մոդելը, որը փոխարինեց սեդան թափքով Tiida-ին, իսկ արդեն սիրված անվանումը պահպանեց հեչբեքը:
Նոր Tiida-ն ստացել է առավել դինամիկ ու ժամանակկից արտաքին, ավելացել է մեքենայի աէրոդինամիկ գործակիցը: Շուրջ 10 սանտիմետրով երկարացել է մեքենայի անվային բազան, ինչի շնորհիվ առանց այդ էլ ընդարձակ սրահը դարձել է պարզապես հսկայական: Սրահի համալրումների մեջ կիրառվել են նոր, ավելի որակյալ նյութեր, ինչը նկատելի է նույնիսկ բազային տարբերակներում: Որոշակի փոփոխության է ենթարկվել նաև դիմապակին. այն ավելի մեծ է և ապահովում է գրեթե անթերի տեսանելիություն, ինչին նպաստում է նաև հայելիների նոր դիրքը:
Մեքենան դեռևս առաջարկվում է նախորդ սերնդից ծանոթ 1.6 լ աշխատանքային ծավալով և 116 ձ/ու հզորությամբ բենզինային շարժիչով, սակայն արդեն շուտով հասանելի կլինի նաև 1.8 լ ծավալով ու 130 ձ/ու հզորությամբ նոր ֆիրմային շարժիչը, որի հետ միասին հնարավոր կլինի ձեռք բերել նաև 18 դյույմ սպորտային անվահեծեր և համալրել մեքենան քսենոնային և լուսադիոդային լուսարձակներով:
Ինչպես և Նիսսանի այլ մոդելներին նոր Tiida-ի համար տրվում է երեք տարվա կամ 100.000 կմ վազքի երաշխիք:
Հայաստանում լիովին նոր Nissan Tiida-ն հնարավոր կլինի ձեռք բերել սկսած 8.750.000 դրամից:
Լիովին նոր Nissan Tiida-ն հնարավոր է փորձարկել Կոմիտաս 47 հասցեում գտնվող ՆԻՍՍԱՆ ավտոսրահում: Մեքենայի թեստ-դրայվն անվճար է, իսկ գրանցվելու համար կարելի է զանգահարել 23 11 18 հեռախսահամարով: