Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 8 » Հայ մրցարշավորդները մասկացում են միջազգային մրցման Վրաստանում
12:00 Հայ մրցարշավորդները մասկացում են միջազգային մրցման Վրաստանում |
Հայ մրցարշավորդները մասկացում են միջազգային մրցման Վրաստանում Հայ մրցարշավորդները մարտի 2-ին կմասնակցեն Վրաստանի Բակուրիանի քաղաքում կայանալիք Jeep Trophy Sprint տիպի միջազգային բաց մրցույթին: Միջոցառմանը մասնակցելու են շուրջ հիսուն մրցարշավորդներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից: Հայկական թիմը նման արշավների մասնակցության մեծ փորձ ունի: Մրցույթին Հայաստանը ներկայացված է լինելու 6 թիմով՝
Jeep Wrangler՝ Արտաշես Ստեփանյան Jeep Wrangler՝ Գուրրի Գասպարյան Jeep Wrangler՝ Ռուբեն Սահակյան TOYOTA Land Cruiser՝ Դավիթ Մարտիրոսյան Nissan Patrol՝ Էդգար Մանուկյան Lada NIVA՝ Արթուր Թեւանյան
Հարկ է նշել, որ անցյալ տարի Վրաստանում կայացած գրեթե բոլոր մրցարշավներում հաղթել են հայ մրցարշավորդները, մասնավորապես Դավիթ Մարտիրոսյանն ու "Ադրենալին Էքստրիմ" ֆեդերացիայի նախագահ Արտաշ Ստեփանյանը: Հուսանք, որ այս անգամ եւս մեր մարզիկները բարձր կպահեն մեր եռագույնը:
- Մենք շատ ենք կարեւորում բոլոր տեսակի միջոցառումների մասնակցությունը, որովհետեւ նախ եւ առաջ դա մեծ փորձ է տալիս մարզիկներին եւ Հայաստանը մեկ քայլով ավելի մոտեցնում դեպի ավելի բարձր վարկանիշ ունեցող մրցարշավերի, - նշեց "Ադրենալին Էքստրիմ" Ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
Վրաստանի Բակուրիանի քաղաքում կայանալիք Jeep Trophy Sprint տիպի միջազգային բաց մրցությանը հայ մրցարշավորդներին կհովանավորի «Նակօյլ» ՍՊԸ իր Motul ապրանքանիշով:
|
Դիտումներ: 591 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|