Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 3 » Ողբերգության վայրից գտել են Շումախերի տիբեթյան ապարանջանը
13:30 Ողբերգության վայրից գտել են Շումախերի տիբեթյան ապարանջանը |
Գրենոբլի հիվանդանոցում կոմայի մեջ գտնվող Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի տիբեթյան ապարանջանը գտել են դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ողբերգության վայրում: Մերիբելի լեռնադահուկային կայանի աշխատակիցները կարողացել են գտնել ապարանջանը, որը Շումախերին նվիրել էր կինը՝ Կորինան, հաղորդում է L'Equipe-ը:
Շամբալայի ապարանջանը երջանկության թալիսման էր 45-ամյա Շումախերի համար, որը մրցումների ժամանակ բազմիցս ենթարկվել է վթարների, սակայն բոլորն էլ բարեհաջող ավարտ են ունեցել:
Դեկտեմբերի 29-ից հետո Կորինա Շումախերը ապարանջանը փնտրել էր լեռնադահուկային մրցուղիում, ուղղաթիռում, հիվանդանոցում, սակայն չէր գտել: sportnews.am
|
|
Դիտումներ: 575 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|