Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 4 » Քեմբրիջի համալսարանի նյարդավիրաբույժ. Շումախերը կկարողանա ապաքինվել
13:27 Քեմբրիջի համալսարանի նյարդավիրաբույժ. Շումախերը կկարողանա ապաքինվել |
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կարող է ապաքինվել 2013թ. դեկտեմբերի 29-ին ստացած գանգուղեղային ծանր վնասվածքից հետո, կարծում է Քեմբրիջի համալսարանի առաջատար նյարդավիրաբույժ Փիթեր Հաթչինսոնը, փոխանցում է oreanda-ն:
«Շումախերը ֆիզիկապես ամուր, համեմատաբար երիտասարդ է համեմատած այն հիվանդների, որոնց մենք բուժել ենք այդ բնույթի վնասվածքներից հետո: Բացի այդ, նա հարվածը ստանալուց հետո գիտակությունը չի կորցրել, ինչը կարող է լինել ոչ անդառնալի վնասվածքի վկայություն: Այնպես որ, նա դեռ ունի ապաքինվելու հնարավորություն»,- ասել է Հաթչինսոնը:
Մերիբելի լեռնադահուկային մրցուղիում քարին բախվելու հետեւանքով ստացած հարվածից հետո Շումախերը չէր կորցրել գիտակցությունը, այլ եղել էր շոկային վիճակում:
Հունվարի 30-ին Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները սկսել են աստիճանաբար դուրս բերել Շումախերին արհեստական կոմայից եւ նվազեցնել անզգայացման մակարդակը: Հունվարի 31-ին Շումախերը թարթել է աչքերը:
Աղբյուրը NEWS.am Sport
|
Դիտումներ: 556 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/2 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|