2014թ. մարտի 1-4–ը Երեւանի "Մարիոթ” հյուրանոցում կայացավ UAZ ռուսական ավտոմոբիլային ընկերության տարեկան համաժողովը, որին մասնակցեցին շուրջ 180 պատվիրակներ աշխարհի տասը երկներից: Ինչպես Auto.am-ին հայտնեցին Հայաստանում UAZ-ի բացառիկ ներկայացուցիչ "Կարկոմավտո” ընկերությունում, համաժողովի նպատակն էր ամփոփել ընկերության աշխատանքները 2013թ. ընթացքում եւ նշագրել ընթացիկ տարվա անելիքները՝ ներքին եւ արտաքին շուկաներում: Առանձնակի տեղ է հատկացված UAZ Patriot եւ UAZ Pickup մոդելային շարքի նորացված ավտոմեքենաներին: "ՈՒԱԶ” ԲԲԸ-ն հանդիսանում է արտաճանապարհային մեքենաներ արտադրող ռուսական խոշորագույն ըննկերությունը: Վերջին 40 տարիների ընթացքում ընկերության արտադրանքը արտահանվել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի շուրջ 90 երկրներ : "Կարկոմավտո” ընկերությունը հանդիսանում է Ուլյանովսկի ավտոմոբիլաշինական գործարանի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության մշտական հաճախորդների թվում են երկրի ուժային կառույցները, այդ թվում ՝ պաշտպանության, ներքին գործերի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, բազմաթիվ մասնավոր կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում կապի, տրանսպորտի, հանքարդյունաբերության, շինարարության եւ այլ կարեւորագույն ոլորտներում: "Կարկոմավտո”-ն իրականացնում է վաճառված մեքենաների երաշխիքային եւ ետերաշխիքային սպասարկում: Ներկայացուցչական համաժողովը Հայաստանում անցկացնելը պայմանավորվում է առաջին հերթին այն մեծ վստահությամբ ու համբավով, որը ձեռք է բերվել "Կարկոմավտո”-ի կողմից մի քանի տասնամյակների աշխատանքի արդյունքում: Բավական է նշել, որ ՈՒԱԶ ավտոմեքենաները գրավում են մեր երկրում վաճառվող նոր ավտոմեքենաների շուկայի շուրջ տասը տոկոսը: "Մենք լավատեսորեն ենք նայում ՈՒԱԶ ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշների հետագա զարգացմանը, - նշել է ընկերության վաճառքի տնօրեն Անտոն Կարոպովը: Մեր նպատակն է նաեւ անընդհատ բարձրացնել մեքենաների սպասարկման որակը, ինչը կարեւոր է թե մասնավոր հաճախորդների, թե պետական կառույցների ու այլ կորպորատիվ գնորդների համար: Հաշվի առնելով Մաքսային Միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը՝ մենք ակնկալում ենք ռուսական ավտոմեքենաների վաճառքի թվի աճ մոտ ժամանակներում: ” Մանրամասն տեղեկությունները ներկայացված են նաեւ uaz.am էլեկտրոնային կայքում: Auto.Am
|