Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար, հաղորդում է hotsport-ը: Գրենոբլի հիվանդանոցում կոմայի մեջ գտնվող գերմանացի ավտոարշավորդը դեռեւս 2010 թվականին Ֆորմուլա-1 վերադառնալուց առաջ կազմել է կտակ՝ ժառանգությունը հավասարապես բաշխելով կնոջ՝ Կորինայի, 16-ամյա դստեր՝ Ջինա-Մարիայի եւ 14-ամյա որդու՝ Միկի միջեւ:

Դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում գանգուղեղային ծանր վնասվածք ստանալուց հետո Շումախերի առողջական վիճակը կայուն ծանր է: Նրա ընտանիքը խնդրել է այլեւս չանդրադառնալ Շումախերի վիճակին, մինչեւ չլինի նկատելի փոփոխություն:
sportnews.am
...Կարդալ ավելին
Դիտումներ: 500 | Ամսաթիվ: 03.02.2014 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Հերթական ողբերգությունն է գրանցվել է Հարավային Ամերիկայում ընթացող «Դաքար-2014» ավտոարշավի ժամանակ: Արգենտինայի Չիլեսիտո եւ Տուկուման քաղաքների միջեւ ընթացած 5-րդ փուլի ժամանակ զոհվել է 50-ամյա բելգիացի մոտոցիկլավար Էրիկ Պալանտը: Նա 11-րդ անգամ էր մասնակցում «Դաքարին»: Մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն, հաղորդում է ավտոարշավի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Դաքար-2014»-ի ժամանակ զոհվել են նաեւ ավտոարշավը լուսաբանած երկու լրագրողներ:
sportnews.am
...Կարդալ ավելին
Դիտումներ: 551 | Ամսաթիվ: 03.02.2014 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
«Դաքար-2014»-ի հինգերորդ փուլի ընթացքում Արգենտինայում շրջվել է ավտոմեքենան, որի մեջ էին տեղացի լրագրողները։ Երկու մարդ մահացել է, փոխանցում է Itar-Tass-ը։

Նախնական տվյալների համաձայն՝ լրագրողները, ովքեր լուսաբանում էին ավտոարշավը, ուղեւորվում էին հյուրանոց։ Խաչմերուկներից մեկում վարորդը կորցրել է կառավարումը, եւ մեքենան շրջվել է։ Երրորդ լրագրողին հաջողվել է փրկվել։ Նրան բուժօգնություն են ցույց տվել։
sportnews.am
...Կարդալ ավելին
Դիտումներ: 541 | Ամսաթիվ: 03.02.2014 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Стали известны самые безопасные автомобили 2013 года. Соответствующий рейтинг опубликовала организация Euro NCAP, занимающаяся проведением независимых краш-тестов и регулярно составляющая рейтинги автомобильной безопасности.
Китайский автомобиль признали самым безопасным - Фото 2
Всего в 2013 году эксперты Euro NCAP провели краш-тесты 33 новых автомобилей. По результатам испытаний, автомобили, набравшие наибольшее количество баллов за защиту взрослых пассажиров, детей и пешеходов, получили звание лучших в своем классе.

Главная сенсация: в списке самых безопасных автомобилей 2013 года есть китайский автомобиль! Им стал седан Qoros 3, который по результатам краш-тес ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 578 | Ամսաթիվ: 10.01.2014 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի սաղավարտի տեսախցիկը նկարահանել է Ֆորմուլա-1-ին յոթակի չեմպիոնի ընկնելու պահը լեռնադահուկով սահելու ժամանակ, գրում է Ledauphine.com-ը:

Go-Pro տեսախցիկի նկարահանած միջադեպի տեսագրությունն արդեն հանձնվել է Ֆրանսիայի ոստիկանությանը: Այժմ ոստիկանները ցանկանում են պարզել, թե ինչ արագությամբ է ընթացել 45-ամյա Շումախերը եւ արդյոք նրան զգուշացվել է 2 մրցուղիների միջեւ տարածքի վտանգավոր լինելու մասին:

Հունվարի 8-ին ոստիկանները կանցկացնեն մամուլի ասուլիս՝ պատմելով Շումախերի հետ պատահած միջադեպի հետաքննության մասին:

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 29-ին լեգենդար մարզիկը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս: Գրենոբլի հիվանդանոցում կոմայի մեջ գտնվող գերմանացու վիճակը կա ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 518 | Ամսաթիվ: 09.01.2014 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Գրենոբլի հիվանդանոցում կոմայի մեջ գտնվող Ֆորմուլա-1-ին յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը լավացել է, սակայն աննշան, հաղորդում է AFP-ն: Գնահատականը տվել է Շումախերի մերձավորներից մեկը: Վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Նաեւ նշվում է, որ Շումախերի կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել Մերիբելում լեռնադահուկով սահելիս:
աղբյուրը sport.news.am
...Կարդալ ավելին
Դիտումներ: 537 | Ամսաթիվ: 09.01.2014 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Հունվարի 3-ին Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ծննդյան 45-րդ տարեդարձն է: Այդ կապակցությամբ «Ֆերարին» Գրենոբլի հիվանդանոցի մոտ կկազմակերպի հատուկ միջոցառում՝ ի աջակցություն կոմայի մեջ գտնվող նախկին ավտոարշավորդի: «Սկուդերիան», որի կազմում Շումախերը հանդես է եկել 11 տարի եւ նվաճել է հինգ տիտղոս, կոչ է արել բոլորին աջակցել լեգենդար մարզիկին:

Համալսարանական հոսպիտալի մոտ կայանալիք լուռ եւ խաղաղ միջոցառմանը բոլորը կլինեն կարմիր հագուստով՝ ի պատիվ «Կարմիր բարոնի»:

Հիշեցնենք, որ Շումախերի վիճակը մնում է կայուն ծանր: Նրա հարազատներից մեկը հայտնել է, որ բժիշկները մասնավոր զրույցներում իրենց տրամադրում են, որ Շումախերը դժվար թե դուրս գա կոմայից: Չի բացառվում, որ այդ վիճակում նա մնա ընդմիշտ: Գլխուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածքի պատճառով առաջացած արյունազեղումից հետո Շումախերը կոմայի մեջ է:
< ... Կարդալ շարունակությունը »
...Կարդալ ավելին
Դիտումներ: 537 | Ամսաթիվ: 05.01.2014 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին հնարավոր է՝ չկարողանա դուրս գալ կոմայից, հաղորդում է Sky Sport Italia: Այժմ նախկին ավտոարշավորդի առողջական վիճակը կայուն ծանր է:

Շումախերի հարազատներից մեկը հայտնել է, որ բժիշկները մասնավոր զրույցներում իրենց տրամադրում են, որ Շումախերը դժվար թե դուրս գա կոմայից: Չի բացառվում, որ այդ վիճակում նա մնա ընդմիշտ: Գլխուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածքի պատճառով առաջացած արյունազեղումից հետո Շումախերը կոմայի մեջ է:

Շումախերի մենեջեր Սաբին Կեհմը հայտնել է, որ ոչ մի փոփոխություն չի նկատվում: Բժիշկները նշում են, որ այս կարգի վնասվածքներից հետո հիվանդների միայն 1/3-րդն է վերադառնում բնականոն կյանքի:

Հիշեցնենք, որ ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ժայռին գլխով բախվելու հետեւանքով Ֆորմու ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 508 | Ամսաթիվ: 05.01.2014 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը որոշ մանրամասներ է պատմել Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնի լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք ստանալու միջադեպի վերաբերյալ, փոխանցում է Bild-ը:

Կեմի խոսքով՝ ֆրանսիական Ալպերում ընկնելուց առաջ 44-ամյա մարզիկն ընթացել է շատ բարձր արագությամբ: Շումախերը ցանկացել է օգնել ընկած ընկերոջ, սակայն բախվել է քարի եւ, կորցնելով կառավարումը, ընկել է մեկ այլ քարի վրա՝ ստանալով գլխի վնասվածք:

Հիշեցնենք, որ Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում գտնվող գերմանացու մոտ ախտորոշվել էր գլխուղեղի արյունազեղում: Երկրորդ վիրահատությունից հետո Շումախերը դուրս է եկել կոմայից: Այժմ նրա վիճակը կայունացել է:

...Կարդալ ավելին
Դիտումներ: 548 | Ամսաթիվ: 05.01.2014 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը կայունացել է գանգուղեղային ծանր վնասվածքից հետո: Այդ մասին հայտնել են Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները, փոխանցում է Bild-ը:

Գլխուղեղի հեմատոմայի հեռացման վիրահատությունից հետո նշվում էր, որ 44-ամյա նախկին ավտոարշավորդի վիճակը ծայրահեղ ծանր է: Շումախերը մնում է արհեստական կոմայի մեջ:

Հիշեցնենք, որ ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ժայռին գլխով բախվելու հետեւանքով Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնը ստացել է ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք, արյունազեղում: Ուղղաթիռով Գրենոբլի հիվանդանոց տեղափոխելուց հետո Շումախերը վիրահատվել է, հեռացվել է ուղեղի հեմատոման եւ կարգավորվել է ներգանգային ճնշումը: Սակայն Գրենոբլում կայացած մամուլի ասուլիսում վիրահատություն կատարած բժիշկները զերծ են մնացել կանխատեսումներ անելուց՝ նշելով, որ յուրաքանչյուր օրգ ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 512 | Ամսաթիվ: 05.01.2014 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
« 1 2 3 4 5 ... 11 12 »

Մուտքի ձև

Օրացույց

«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2024.