Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի թեստ-արշավորդ Մարիա դե Վիլոտան կորցրել է աջ աչքը եւ գտնվում է ծայրահեղ, բայց կայուն վիճակում բրիտանական Դաքսֆորդում կայացած թեստային մեկնարկի ժամանակ վթարի ենթարկվելուց հետո:
Ռուսական թիմի հաղորդմամբ, Մարիային վիրահատել են` փորձելով վերացնել դեմքի եւ երեսի լուրջ վնասվածքների հետեւանքները: Վիրահատությունը տեւել է ողջ գիշեր:
«Մենք երախտապարտ ենք բժիշկներին` Մարիայի հանդեպ նման հոգատարության համար, եւ նրա ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել պլաստիկ վիրաբուժության եւ նյարդաբանության բաժնին: Սակայն խորը կսկիծով պետք է հայտնեմ, որ ստացած վնասվածքների արդյունքում Մարիան կորցրել է աջ աչքը:
Ռեդ Բուլի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Եվրոպայի Մեծ մրցանակի որակավորումը։
«Մաքլարենի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը վաղը, հունիսի 24-ին Վալենսիայում կայանալիք մրցարշավում կմեկնարկի երկրորդը, իսկ երրորդ տեղը գրավեց «Ուիլյամսի» վենեսուելացի արշավորդ Պաստոր Մալդոնադոն։
Ֆորմուլա-1-ի «Վիլյամս» թիմի հիմնադիր եւ ղեկավար Ֆրենկ Վիլյամսը հայտարարել է, որ Իսպանիայի Մեծ մրցանակում հաղթած Պաստոր Մալդոնադոն չեմպիոնի հավակնորդ է, այլ ոչ թե «վճարված արշավորդ»։
Մալդոնադոյի հովանավորը Վենեսուելայի PDVSA պետական նավթային ընկերությունն է, եւ մրցաշրջանի մեկնարկում շատերն էին խոսում, որ 27-ամյա արշավորդը «Վիլյամսում» հայտնվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի միլիոնների շնորհիվ։ Այդ
... Կարդալ շարունակությունը »
Կատալոնական մրցուղին օրինաչափության մրցուղի է՝ այստեղ հաղթում է նա, ով մեկնարկում է առաջին տեղից: 2001-2010 թվականներին այստեղ հաղթել է հենց առաջին տեղից մեկնարկողը: Կազուսն այն է, որ նա, ով այս կիրակի մեկնարկեց առաջին տեղից, որակավորման մրցումների հաղթողը չէր: «Վիլյամսի» մրցարշավորդ, վենեսուելացի Պաստոր Մալդոնադոն Իսպանիայի Մեծ մրցանակի որակավորման մրցումներում երկրորդն էր, սակայն նրա օգնեց «Մաքլարենի» «մանկական» սխալը
... Կարդալ շարունակությունը »
Ֆորմուլա 1-ի կուլիսային աշխարհը տաբլոիդներում հաճախ ոչ այնքան մրցարշավորդների մասին է, որքան՝ նրանց կանանց եւ գեղեցիկ ընկերուհիների: Bild-ը երբեմն կազմակերպում է գեղեցկուհիների ստվերային «Մեծ Մրցանակի խաղարկություն»՝ ո՞ւմ ընկերուհին է ամենագեղեցիկը:
2012-ը «Ֆերրարիի» մրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն դիմավորեց որպես ամուրի: 5 տարի տեւեց նրա ամուսնությունը իսպանացի երգչուհի Ռաքել դել Ռոսարիոյի հետ:
Ալոնսոն սիրահարվել էր ռուս գեղեցկուհի Կսենյա Չումիչեւային, որն ինչպես պարզվեց, սեքս-ծառայություններ է մատուցում ինտերնետային կայքերով:
Հաղթող ճանաչվեց Lotus-ի արշավորդ Կիմի Ռայկոնենը, ով որակավորման փուլում զբաղեցրել էր ընդամենը 7-րդ հորիզոնականը: Երկրորդը Ֆեռնանդո Ալոնսոն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Աշխարհի գործող չեմպիոն Սեբաստիան Վետտելը:
Առաջին Գրան Պրիից հետո արշավորդները դասավորվեցին հետևյալ կերպ:
Քիչ առաջ Կուալա-Լումպուրում ավարտվեց Մալազիայի Գրան Պրիի խաղարկությունը: Հաղթող ճանաչվեց Աշխարհի գործող չեմպիոն Սեբաստիան Վետտելը, երկրորդ տեղը զբաղեցրեց գերմանացու թիմակից Մարկ Վեբբերը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Լյուիս Հեմիլթոնը:
Ավելացնենք, որ Ferrari-ի արշավորդ Ֆեռնանդո Ալոնսոն արդեն երկրորդ շրջանին դուրս մնաց պայքարից, քանի որ թեթևակի բախումից հետո նա գերադասեց չփոխել բոլիդի վնասված հակաթևը, ինչն էլ եղավ ճակատագրական, իսկ իսպանացու թիմակից Ֆելիպե Մասսան, ով որակավորման փուլի արդյունքներով այսօր մեկնարկել էր 2-րդ հորիզոնականից, բավարարվեց ընդամենը 5-րդ տեղով:
Քիչ առաջ Շանհայում ավարտվեց Չինաստանի Գրան Պրիի որակավորման մրցաշարը: Որակավորման 3-րդ սեգմենտում լավագույն արդյունքը ցույց տվեց Mercedes-ի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Անգլիացուց մի փոքր հետ Գրան Պրին կսկսի Lotus-ի ֆին արշավորդ Կիմի Ռայկոնենը, իսկ ահա Ferrari-ի արշավորդ Ֆեռնանդո Ալոնսոն Գրան Պրին կսկսի Լյուիսի հետևից: Նշենք նաև, որ աշխարհի չեմպիոն և առաջնության առաջատար Սեբաստիան Վետտելը ավտոմեքենայի հետ մի փոքր խնդիրներ ունեցավ և չկարողացավ արագ շրջան գրանցել 3-րդ սեգմենտում ու արդյունքում բավարարվեց 9-րդ դիրքով: Առաջատար 10-յակը ունի հետևյալ տեսքը.
Հիշեցնենք, որ Չինաստանի Գրան Պրին կայանալու է ապրիլի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 10:50-ին: