Ֆորմուլա-1-ի Բարսելոնայի Մեծ մրցանակի մրցումներն ավարտվեցին Ֆերնանդո Ալոնսոյի հաղթանակով:
«Ֆերարիի» իսպանացի ավտոարշավորդը գերազանցեց ֆին Կիմի Ռայկոնենին եւ իր թիմակից Ֆելիպե Մասային: Գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը դուրս մնաց լավագույն տասնյակից:
Բարսելոնայի Մեծ մրցանակ
1. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») - 66 շրջան
2. Կիմի Ռայկոնեն («Լոտուս») + 9,3
3. Ֆելիպե Մասա («Ֆերարի») + 26,0
4. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») +38,2
5. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ») + 47,9
6. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») + 68,0
7. Պոլ դի Ռեստա («Ֆորս Ինդիա») + 68,9
8. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») + 79,5
9. Սերխիո Պերես («Մաքլարեն») + 81,7
10. Դանիել Ռիկյարդո («Տորո Ռոսո) + 1 շրջան
11. Էստեբան Գուտյերես («Զաուբեր») + 1 շրջան
12. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») + 1 շրջան