Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի թեստ-արշավորդ Մարիա դե Վիլոտան կորցրել է աջ աչքը եւ գտնվում է ծայրահեղ, բայց կայուն վիճակում բրիտանական Դաքսֆորդում կայացած թեստային մեկնարկի ժամանակ վթարի ենթարկվելուց հետո:
Ռուսական թիմի հաղորդմամբ, Մարիային վիրահատել են` փորձելով վերացնել դեմքի եւ երեսի լուրջ վնասվածքների հետեւանքները: Վիրահատությունը տեւել է ողջ գիշեր:
«Մենք երախտապարտ ենք բժիշկներին` Մարիայի հանդեպ նման հոգատարության համար, եւ նրա ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել պլաստիկ վիրաբուժության եւ նյարդաբանության բաժնին: Սակայն խորը կսկիծով պետք է հայտնեմ, որ ստացած վնասվածքների արդյունքում Մարիան կորցրել է աջ աչքը:
Մենք լրջորեն ուսումնասիրում ենք տեղի
ունեցածը եւ այդ աշխատանքը ներկա պահին շարունակվում է:
Մենք ստացել ենք բազմաթիվ հաղորդագրություններ, որտեղ Մարիային, նրա ընտանիքին եւ թիմին աջակցում են, եւ դրա համար մեր երախտագիտությունն ենք հայտնում»,- «Մարուսյա» թիմի ղեկավար Ջոն Բուտի խոսքն է մեջբերում Autosport-ը:
Հիշեցնենք, որ Մարիա դե Վիլոտան վերջին թեստային մեկնարկի ժամանակ կորցրել է կառավարումը եւ նրա բոլիդը բախվել է բեռնատարին: