Ֆորմուլա-1-ի Բահրեյնի Մեծ մրցանակի որակավորման մրցումներում հաղթեց «Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգը:
Գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Չինաստանի Մեծ մրցանակում հաղթած իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն եզրափակեց լավագույն եռյակը:
Բահրեյնի Մեծ մրցանակ. Որակավորման արդյունքները
1.Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») - 1:32,330
2. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») - 1:32,584
3. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») - 1:32,667
4*. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 1:32,762
5**. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ») - 1:33,078
6. Ֆելիպե Մասա («Ֆերարի») - 1:33,207
7. Պոլ դի Ռեստա («Ֆորս Ինդիա») - 1:33,235
8. Ադրիան Սուտիլ («Ֆորս Ինդիա») - 1:33,246
9. Կիմի Ռայկոնեն («Լոտուս»)- 1:33,327
10. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») – առանց ժամանակի