Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 03
| | Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը Աբու Դաբիում կայանալիք Մեծ մրցանակում հանդես կգա ոսկե սաղավարտով, որը պատրաստվել է նրա՝ աշխարհի քառակի չեմպիոն դառնալու կապակցությամբ, հայտնում է Grandprix247-ը:
Նոր սաղավարտի դիզայնում օգտագործվել է 24 կարատանոց ոսկի: Այնուամենայնիվ, սաղավարտի գինը չի գերազանցում Ֆետելի նախորդ սաղավարտին եւ կազմում է 5000 եվրո:
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի չորրորդ չեմպիոական տիտղոսը գերմանացին արձանագրել էր Հնդկաստանի Մեծ մրցանակում:
Աղբյուրը sport.news.am ...Կարդալ ավելին |
Դիտումներ: 579 | Ամսաթիվ: 03.11.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը «Ռեդ Բուլ» թիմի ներկայացուցիչ Սեբաստիան Ֆետելին շնորհավորել է Ֆորմուլա-1-ի աշխարհի քառակի չեմպիոն դառնալու կապակցությամբ:
«Շնորհավորանքներս Սեբաստիանին: Անկրկնելի արագություն նրա եւ «Ռեդ Բուլի» կողմից: Հիանալի մրցաշրջան էր նրանց համար: Ֆետելն, իրոք, արժանի էր չորրորդ չեմպիոնական տիտղոսին»,- Շումախերի խոսքը մեջբերում է նրա կայքը:
Հիշեցնենք, որ Միխայել Շումխերը Ֆորմուլա-1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն է:
Աղբյուրը sport.news.am ...Կարդալ ավելին |
Դիտումներ: 505 | Ամսաթիվ: 03.11.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Աշխարհի 2013-ի առաջնությանը դեռ երեք տուր կա, իսկ Սեբաստիան Ֆետելն աշխարհի քառակի չեմպիոն է: 26 տարեկանում: Ֆրանսահայ Ալեն Պրոստը քառակի չեմպիոն դարձավ 38 տարեկանում: Երկուսին էլ միավորում է մեկ բան: Նրանց քառակի չեմպիոն է դարձրել նույն մարդը՝ բրիտանացի Էդրիան Նյուին:
Նյուիի առաջին բոլիդը Williams-ն էր: 1992-ին նրա նախագծած բոլիդով աշխարհի չեմպիոն դարձավ Նայջել Մենսելը: 1993-ին նույն Williams-ի ղեկին Նյուին չեմպիոնական չորրորդ բարձունքին հասցրեց Ալեն Պրոստին, որը մինչ այդ հաղթել էր Renualt-ով, McLaren Porshe-ով, McLaren Honda-ով եւ վերջապես Williams Renualt-ով: Նյուիի աշխարհի չեմպիոնների ցանկում լեգենդներից բացակայում է միայն Միխայել Շումախերը: Աերտոն Սենան երրորդ չեմպիոնական տիտղոսի համար նույնպես պարտական է Նյուիին: Այս բրիտանացու հաջողությունները ստվերվեցին 1994-95 եւ 2000-2006 թվականներին, երբ Ֆորմուլա-1 մտան բրիտանացի եւ իտալացի նախագծողներ Ռոս Բրաունն ու Ֆլավիո
...
Կարդալ շարունակությունը »
...Կարդալ ավելին |
Դիտումներ: 525 | Ամսաթիվ: 03.11.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Եզրագիծը հատելու պահին ես կորցրել էի խոսելու ունակությունը, ասել է «Ռեդ Բուլ» թիմի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը: Ֆորմուլա-1-ի աշխարհի քառակի չեմպիոն դառնալուց հետո 26-ամյա գերմանացին պատմել է տպավորությունների մասին:
«Ամենից առաջ, աջակցության համար կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Եզրագիծը հատելու պահին ես կորցրել էի խոսելու ունակությունը: Մեծ դժվարությամբ կարողացա խոսքեր արտահայտել: Այդպիսի պահերին շատ բան ես ցանկանում ասել:
Այսօր բոլիդը արտակարգ աշխատեց: Ցնցված եմ եւ չգիտեմ ինչ ասել. սա կյանքիս լավագույն օրն է»,- Ֆետելի խոսքը մեջբերում է BBC-ին:
Հիշեցնենք, որ չորրորդ չեմպիոնական տիտղոսը գերմանացին արձանագրեց Հնդկաստանի Մեծ մրցանակում: ...Կարդալ ավելին |
Դիտումներ: 543 | Ամսաթիվ: 03.11.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Ռեդ Բուլ» թիմի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը հաղթեց Հնդկաստանի Մեծ մրցանակում եւ պաշտոնապես պաշտպանեց Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
26-ամյա Ֆետելը 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում՝ գերազանցելով «Մերսեդեսի» ներկայացուցիչ Նիկո Ռոզբերգին: Լավագույն եռյակը եզրափակեց «Լոթուսի» ֆրանսիացի ավտոարշավորդ Ռոմեն Գրոժանը:
Սեբաստիան Ֆետելը կրկնեց 2010, 2011-ի եւ 2012-ի հաջողությունը՝ դառնալով Ֆորմուլա-1-ի աշխարհի քառակի չեմպիոն:
Հնդկաստանի Մեծ մրցանակ
1. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») - 60 շրջան
2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +29,0 |
Դիտումներ: 555 | Ամսաթիվ: 03.11.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
|
|