Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 23 » «Կամազ Արմենիա»-ն մտադիր է աշխատել նաեւ մարզերում
13:32
«Կամազ Արմենիա»-ն մտադիր է աշխատել նաեւ մարզերում
Հոկտեմբերի 4-ին Երեւանում «ԿԱՄԱԶ» ընկերությունների խումբը` Ռուսաստանի Դաշնության խոշորագույն մեքենաշինական ձեռնարկությունների միությունը, բացեց առեւտրի եւ սպասարկման կենտրոն (ԱՍԿ), որը նախատեսված է «ԿԱՄԱԶ» ԲԲԸ արտադրած տարբեր մոդիֆիկացիաների մեքենաների (ինքնաթափ բեռնատարներ, բեռնատար քարշակներ, կողային թափքով բեռնատար ավտոմեքենաներ) սերվիսային եւ երաշխիքային սպասարկման, տեխնիկական շահագործման եւ մատակարարման համար:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը,  տարբեր խոշոր առեւտրային կառույցների ներկայացուցիչներ:
Ռուսաստանյան կողմը ներկայացնում էին «ԿԱՄԱԶ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Կոկոգինը, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն եւ այլ պաշտոնական անձիք:
«Կամազ Արմենիա» ՓԲԸ-ը  կանոնադրական կապիտալը կազմում է $ 2 մլն` hետագայում ընկերությունը ծրագրում է այն ավելացնել: Այժմ ընկերությունում աշխատում է 15 մարդ, իսկ մինչեւ 2013 թ-ի նոյեմբերը ընկերությունը նախատեսում է ավելացնել աշխատողների թիվը` հասցնելով  30-ի:
 «Կամազ Արմենիա» ՓԲԸ-ը   միջին աշխատավարձը սահմանված է 270 հազար դրամ: Կարճ ժամանակահատվածում տեխնիկական սպասարկման կենտրոնը կհամալրվի երիտասարդ մասնագետներով, ում տեսական գիտելիքների զարգացումը եւ պրակտիկ հմտությունների ուսուցումը իրականացնելու են ՌԴ-ից, մասնավորապես «ԿԱՄԱԶ» ԲԲԸ Գիտա-տեխնիկական կենտրոնից, գործուղված մասնագետները:
 
«Կամազ Արմենիա» ՓԲԸ  երկարաժամկետ ներդրումային քաղաքականության գերակա ուղղությունը Հայաստանում տեխնիկական սպասարկման կենտրոնների եւ պահեստամասերի մատակարարման գործուն ցանցի ստեղծումն է բոլոր մարզերում:
աղբյուրը www.auto.am
Դիտումներ: 586 | Ավելացրեց: Admin(Mersedes) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:

Մուտքի ձև

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2024.