Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 4
Հյուրեր. 4
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 23
Հոկտեմբերի 4-ին Երեւանում «ԿԱՄԱԶ» ընկերությունների խումբը` Ռուսաստանի Դաշնության խոշորագույն մեքենաշինական ձեռնարկությունների միությունը, բացեց առեւտրի եւ սպասարկման կենտրոն (ԱՍԿ), որը նախատեսված է «ԿԱՄԱԶ» ԲԲԸ արտադրած տարբեր մոդիֆիկացիաների մեքենաների (ինքնաթափ բեռնատարներ, բեռնատար քարշակներ, կողային թափքով բեռնատար ավտոմեքենաներ) սերվիսային եւ երաշխիքային սպասարկման, տեխնիկական շահագործման եւ մատակարարման համար:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը,  տարբեր խոշոր առեւտրային կառույցների ներկայացուցիչներ:
Ռուսաստանյան կողմը ներկայացնում էին «ԿԱՄԱԶ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Կոկոգինը, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բոր ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 586 | Ամսաթիվ: 23.10.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Երևան: Մեդիամաքս: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ Երեւանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվել է լուրջ թերացումներով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, օմբուդսմենն այսօր հայտարարել է, որ Երեւան քաղաքի ավագանու որոշումները ավտոտրանսպորտային կայանատեղու համար տուրքի վճարման ընթացքում վարորդի համար առաջացրել են ավելորդ, չհիմնավորված դժվարություններ եւ անհարմարություններ:

«Մասնավորապես, օրենքը նախատեսում է, որ տուրքի վճարման պարտավորությունը ծագում է ավտոմեքենան կայանելու պահից, սակայն Երեւանի ավագանու որոշմամբ տուրքի վճարման հստակ վերջնաժամկետ սահմանված չէ: Առկա պայմաններում մնում է կռահել, որ եթե անվճար կայանել կարելի է միայն 5 րոպե, ապա անձը պարտավոր է կատարել տուրքի վճարումը հենց 5 րոպեի ընթացքում: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, երբ, օրինակ, մայրաքաղաքին անծանոթ մա ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 547 | Ամսաթիվ: 23.10.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Մի քանի օր առաջ ավտոսպորտի աշխարհում գրանցվել է հերթական մահացու վթարը: Բրիտանացի ավտովարորդ, 26-ամյա Շոն Էդվարդսը մահացել է Ավստրալիայում Porsche 996-ի ղեկին մասնավոր թեստերի ժամանակ: Հետաքրքիր է, որ ղեկին ինքը չի եղել, այլ ավտրալացի 20-ամյա մի ավտոարշավորդ, որի անունը չի հրապարակվում: Էդվարդսը Porsche սուպերգավաթի այս տարվա մրցաշարի առաջատարն էր: Հոկտեմբերի 11-ին, Շոնի մահից երկու օր առաջ, իսպանական Սեւիլյա քաղաքի հյուրանոցներից մեկում ուղեղի արյունազեղումից մահացավ Ֆորմուլա 1-ի թիմերից մեկի՝ Marussia F1 Team-ի թեստ-արշավորդներից մեկը՝ Մարիա դե Վիլյոտան:

Մահը ավտոսպորտում մոտավորապես նման է փորձարկվող ականի վրա պայթելուն: Նույնիսկ եթե հյուրանոցում ես մահանում: Մարիայի մահն այդ դեպքերից է: Անցյալ տարվա հուլիսի 3-ի առավոտյան Դակսդորֆ քաղաքի օդանավակայանի ուղիղ երթուղու վրա (Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի կանոնագրքով թույլատրվում են միայն միջսեզոնային այսպիսի փորձարկումնե ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 588 | Ամսաթիվ: 23.10.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Ֆորմուլա-1-ի ընթացիկ մրցաշրջանի առաջատար Սեբաստիան Ֆետելի հաղթանակով ավարտվեց «Սուզուկի» ավտոարշավարանում կայացած Ճապոնիայի Մեծ մրցանակի խաղարկությունը: «Ռեդ Բուլի» գերմանացի մրցարշավորդը հետ թողեց «Լոտուսի» ներկայացուցիչ Ռոմեն Գրոժանին եւ «Ռեդ Բուլի» երկրորդ ավտոարշավորդ Մարկ Վեբերին:

Մրցաշրջանի ավարտից չորս Գրան պրի առաջ Ֆետելն ունի 297 միավոր եւ գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Ֆերնանդո Ալոնսոյին 90 միավոր: «Ֆերարիի» ավտոարշավորդը Ճապոնիայում չորրորդն էր: Հաջորդ փուլում՝ Հնդկաստանի Գրան պրիում (հոկտեմբերի 25-27) աշխարհի եռակի չեմպիոն Ֆետելը 10 միավոր վաստակելու դեպքում չորրորդ տարին անընդմեջ կհռչակվի չեմպիոն:  

Նախագծողների գավաթի խաղարկությունում «Ռեդ Բուլը» 445 միավորով անվիճելի առաջատար է: Երկրորդ տեղում ընթացող «Ֆերարին» ունի 297 միավոր, «Մերսեդեսը» 287 միավորով երրորդն է:
Դիտումներ: 540 | Ամսաթիվ: 23.10.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Կորեայի Մեծ խաղարկությունից հետո չեմպիոնության համար պայքարից դուրս մնացին Մարկ Վեբերն ու Նիկո Ռոսբերգը: Պայքարի մեջ մնացել են ընդամենը չորսը՝ Սեբաստիան Ֆետելը, Ֆերնանդո Ալոնսոն, Կիմի Ռայկոնենը եւ Լյուիս Հեմիլթոնը:

Աշխարհի առաջնության ավարտից 5 տուր առաջ Սեբաստիան Ֆետելն ըստ էության «5 պակաս» է աշխարհի չեմպիոնությունից: Երկրորդ տեղում ընթացող Ֆերնանդո Ալոնսոն նրանից ետ է ամբողջ 77 միավորով: Իսկ դա մաքուր երեք Գրան Պրի է, այսինքն, Ֆետելին գոնե հավասարվելու համար Ալոնսոն պետք է հաղթի հաջորդ երեք Գրան պրիներում՝ Ճապոնիայում, Հնդկաստանում եւ Աբու Դաբիում, պայմանով, որ Սեբաստիան Ֆետելը դրանցից ոչ մեկում 11-րդ տեղից բարձր տեղ չգրավի: Սա ըստ էության անհնար սցենար է Red Bull-ի, մասնավորապես Սեբաստիան Ֆետելի բոլիդի համար, քանի որ այն այս առաջնության ամենահուսալի բոլիդն է: Բավական է ասել, որ Ֆետելի RB9-ը եզրագիծը չի հատել միայն Մեծ Բրիտանիայում փոխանցումատուփի վթարման պատճառով: Եվ նո ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 573 | Ամսաթիվ: 23.10.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)

Մուտքի ձև

Օրացույց

«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2024.