Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 23 » Սեբաստիան Ֆետելը՝ Ճապոնիայի Մեծ մրցանակի հաղթող
13:10 Սեբաստիան Ֆետելը՝ Ճապոնիայի Մեծ մրցանակի հաղթող |
Ֆորմուլա-1-ի ընթացիկ մրցաշրջանի առաջատար Սեբաստիան Ֆետելի հաղթանակով ավարտվեց «Սուզուկի» ավտոարշավարանում կայացած Ճապոնիայի Մեծ մրցանակի խաղարկությունը: «Ռեդ Բուլի» գերմանացի մրցարշավորդը հետ թողեց «Լոտուսի» ներկայացուցիչ Ռոմեն Գրոժանին եւ «Ռեդ Բուլի» երկրորդ ավտոարշավորդ Մարկ Վեբերին:
Մրցաշրջանի ավարտից չորս Գրան պրի առաջ Ֆետելն ունի 297 միավոր եւ գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Ֆերնանդո Ալոնսոյին 90 միավոր: «Ֆերարիի» ավտոարշավորդը Ճապոնիայում չորրորդն էր: Հաջորդ փուլում՝ Հնդկաստանի Գրան պրիում (հոկտեմբերի 25-27) աշխարհի եռակի չեմպիոն Ֆետելը 10 միավոր վաստակելու դեպքում չորրորդ տարին անընդմեջ կհռչակվի չեմպիոն:
Նախագծողների գավաթի խաղարկությունում «Ռեդ Բուլը» 445 միավորով անվիճելի առաջատար է: Երկրորդ տեղում ընթացող «Ֆերարին» ունի 297 միավոր, «Մերսեդեսը» 287 միավորով երրորդն է: NEWS.am Sport
|
Դիտումներ: 541 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|