Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 11 » Լիովին նոր Range Rover Sport-ը արդեն Հայաստանում
16:51
Լիովին նոր Range Rover Sport-ը արդեն Հայաստանում
2013թ. հոկտմեբերի 31-ին Հայաստանում Land Rover-ի պաշտոնական ներկայացուցիչ` "Ֆորա” ընկերության սրահում տեղի ունեցավ բոլորովին նոր Range Rover Sport ավտոմեքենայի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներ, պաշտոնական անձիք, գործարարներ, անգլիական այս արտաճանապարհայինների բազմաթիվ այլ սիրահարներ: 
Շնորհանդեսի ժամանակ կատարվեց հատուկ այս օրվա համար պատրաստված երաժշտական համարը, որը մարմանավորում էր նոր ավտոմեքենայի դասական էության գերժամանակակից արտացոլումը: Հավաքվածները տեսնայութի միջոցով ծանոթացան նաեւ արտաճանապարհայինի ստեղծման պատմությանը: Տպավորիչ պարային համարից հետո կրակի եւ ծխի միջից հայտնվեցին երկու` սեւ եւ սպիտակ Range Rover Sport մոդելները: Ներկաները հնարավորություն ստացան մոտիկից ծանոթանալ ավտոմեքենաներին, դրանց տեխնիկական բնութագրերին եւ համալրումներին: Բոլոր ցանկացաողները նաեւ գրանցվեցին թեստ-դրայվի: 
- Ավելի թեթեւ, ամուր եւ գեղեցիկ` աշխարհի լավագույն շքեղ սպորտային արտաճանապարհայինը
- Անսխալական Range Rover` իկոնիկ դիզայնի ժամանակակից մարմնավորում
- Թեթեւաձույլ ալյումինե թափքով  առաջին սպորտային արտաճանապարհայինն աշխարհում
- Նախորդ մոդելի հետ համեմատ քաշի 400  կգ-ով նվազեցումը թույլ է տալիս զգալիորեն խնայել վառելիքը եւ կրճատել CO2 արտանետումների մակարդակը
- Ունակությունների անգերազանցելի լայնություն` շնորհիվ մանեւրականության եւ ճկուն կառավարելիության
- Գերժամանակակից ադապտիվ դիանմիկա` ընթացքի կատարյալ հարմարավետության համար
- Բարելավված անցունակություն ցանկացած մակերեւույթների վրա Land Rover-ի Terrain Response® 2 համակարգի շնորհիվ
- Առավել կատարյալ արտաճանապարհայինը` առավել ընդարձակ եւ շքեղ սրահով եւ վարորդական իրապես անգնահատելի փորձառությամբ
- Նախագծված է Բրիտանիայում` Land Rover-ի զարգացման կենտրոնում
- Արտադրված է նոր, գերժամանակակից ալյումինի գործարանում, Սոլիհոլ, Մեծ Բրիտանիա
- Դիզելային եւ բենզինային շարժիչների շարքն ապահովում է սահուն եւ արդյունավետ ընթացք` արտանետումների ընդամենը 196 գ/կմ ցուցանիշով
- Կարելի է պատվիրել Հայաստանում` սկսած 99200 դոլարին համարժեք դրամից:

աղբյուրը auto.am
Դիտումներ: 584 | Ավելացրեց: Admin(Mersedes) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:

Մուտքի ձև

Օրացույց

«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2024.