Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 5 » Միխայել Շումախերի առողջական վիճակը կայունացել է
14:07 Միխայել Շումախերի առողջական վիճակը կայունացել է |
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը կայունացել է գանգուղեղային ծանր վնասվածքից հետո: Այդ մասին հայտնել են Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները, փոխանցում է Bild-ը:
Գլխուղեղի հեմատոմայի հեռացման վիրահատությունից հետո նշվում էր, որ 44-ամյա նախկին ավտոարշավորդի վիճակը ծայրահեղ ծանր է: Շումախերը մնում է արհեստական կոմայի մեջ:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ժայռին գլխով բախվելու հետեւանքով Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնը ստացել է ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք, արյունազեղում: Ուղղաթիռով Գրենոբլի հիվանդանոց տեղափոխելուց հետո Շումախերը վիրահատվել է, հեռացվել է ուղեղի հեմատոման եւ կարգավորվել է ներգանգային ճնշումը: Սակայն Գրենոբլում կայացած մամուլի ասուլիսում վիրահատություն կատարած բժիշկները զերծ են մնացել կանխատեսումներ անելուց՝ նշելով, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է արձագանքում նման ծանր վնասվածքին եւ ասել, թե ինչ արդյունք կտա վիրահատությունը հնարավոր չէ:
|
Դիտումներ: 551 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|