Հունվարի 3-ին Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ծննդյան 45-րդ տարեդարձն է: Այդ կապակցությամբ «Ֆերարին» Գրենոբլի հիվանդանոցի մոտ կկազմակերպի հատուկ միջոցառում՝ ի աջակցություն կոմայի մեջ գտնվող նախկին ավտոարշավորդի: «Սկուդերիան», որի կազմում Շումախերը հանդես է եկել 11 տարի եւ նվաճել է հինգ տիտղոս, կոչ է արել բոլորին աջակցել լեգենդար մարզիկին:
Համալսարանական հոսպիտալի մոտ կայանալիք լուռ եւ խաղաղ միջոցառմանը բոլորը կլինեն կարմիր հագուստով՝ ի պատիվ «Կարմիր բարոնի»:
Հիշեցնենք, որ Շումախերի վիճակը մնում է կայուն ծանր: Նրա հարազատներից մեկը հայտնել է, որ բժիշկները մասնավոր զրույցներում իրենց տրամադրում են, որ Շումախերը դժվար թե դուրս գա կոմայից: Չի բացառվում, որ այդ վիճակում նա մնա ընդմիշտ: Գլխուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածքի պատճառով առաջացած արյունազեղումից հետո Շումախերը կոմայի մեջ է:
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին հնարավոր է՝ չկարողանա դուրս գալ կոմայից, հաղորդում է Sky Sport Italia: Այժմ նախկին ավտոարշավորդի առողջական վիճակը կայուն ծանր է:
Շումախերի հարազատներից մեկը հայտնել է, որ բժիշկները մասնավոր զրույցներում իրենց տրամադրում են, որ Շումախերը դժվար թե դուրս գա կոմայից: Չի բացառվում, որ այդ վիճակում նա մնա ընդմիշտ: Գլխուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածքի պատճառով առաջացած արյունազեղումից հետո Շումախերը կոմայի մեջ է:
Շումախերի մենեջեր Սաբին Կեհմը հայտնել է, որ ոչ մի փոփոխություն չի նկատվում: Բժիշկները նշում են, որ այս կարգի վնասվածքներից հետո հիվանդների միայն 1/3-րդն է վերադառնում բնականոն կյանքի:
Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը որոշ մանրամասներ է պատմել Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնի լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք ստանալու միջադեպի վերաբերյալ, փոխանցում է Bild-ը:
Կեմի խոսքով՝ ֆրանսիական Ալպերում ընկնելուց առաջ 44-ամյա մարզիկն ընթացել է շատ բարձր արագությամբ: Շումախերը ցանկացել է օգնել ընկած ընկերոջ, սակայն բախվել է քարի եւ, կորցնելով կառավարումը, ընկել է մեկ այլ քարի վրա՝ ստանալով գլխի վնասվածք:
Հիշեցնենք, որ Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում գտնվող գերմանացու մոտ ախտորոշվել էր գլխուղեղի արյունազեղում: Երկրորդ վիրահատությունից հետո Շումախերը դուրս է եկել կոմայից: Այժմ նրա վիճակը կայունացել է:
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը կայունացել է գանգուղեղային ծանր վնասվածքից հետո: Այդ մասին հայտնել են Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները, փոխանցում է Bild-ը:
Գլխուղեղի հեմատոմայի հեռացման վիրահատությունից հետո նշվում էր, որ 44-ամյա նախկին ավտոարշավորդի վիճակը ծայրահեղ ծանր է: Շումախերը մնում է արհեստական կոմայի մեջ:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ժայռին գլխով բախվելու հետեւանքով Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնը ստացել է ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք, արյունազեղում: Ուղղաթիռով Գրենոբլի հիվանդանոց տեղափոխելուց հետո Շումախերը վիրահատվել է, հեռացվել է ուղեղի հեմատոման եւ կարգավորվել է ներգանգային ճնշումը: Սակայն Գրենոբլում կայացած մամուլի ասուլիսում վիրահատություն կատարած բժիշկները զերծ են մնացել կանխատեսումներ անելուց՝ նշելով, որ յուրաքանչյուր օրգ
... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
«Ֆերարիում» յուրաքանչյուրը տագնապի մեջ է, հոգով եւ սրտով Շումախերի եւ նրա ընտանիքի հետ ենք, ասվում է «Ֆերարիի» պաշտոնական հայտարարությունում:
Իմանալով Շումախերի մարտական ոգին՝ վստահ ենք, որ նա հաղթող դուրս կգա այս ճակատամարտում, ասվում է «Մերսեդեսի» պաշտոնական հաղորդագրությունում:
«Ֆերարիի» նախագահ Լուկա դե Մոնտեձեմոլոն եւ «Սկուդերիայի» ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին մշտապես կապի մեջ են Շումախերի ընտանիքի եւ նրա մերձավորների հետ՝ րոպե առաջ տեղեկություն ստանալու եւ աջակցելու նպատակով:
«Մերսեդեսում» շոկային տրամադրություն է, բոլոր սպասում են տեղեկությունների Գրենոբլից:
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրա գլխուղեղի վրա կատարվել է վիրահատություն, արհեստական կոմայի մեջ է, բժիշկները հրաժարվում են կանխատեսումներ անել: Այդ մասին Գրենոբլում կայացած կարճ մամուլի ասուլիսում հայտարարել են Շումախերի բուժող նյարդավիրաբույժները: Ասուլիսն ուղիղ եթերում հեռարձակում էր Euronews-ը:
«Կատարվել է վիրաբուժական միջամտություն, հեռացվել է գլխուղեղում արյան զեղումից առաջացած հեմատոման եւ կարգավորվել է ներգանգային ճնշումը, Շումախերն այժմ արհեստական կոմայի մեջ է: Սակայն վիճակը ծայրահեղ ծանր է: Շումախերը մարզիկ է, եւ դա կարող է օգնել նրա օրգանիզմին կյանքի համար պայքարում: Եթե Շումախերը սաղավարտով չլիներ, ապա նա ընկնելու պահին կմահանար»,- ասել է Գրենոբլի հիվանդանոցի վիրաբույժը:
Դեկտեմբերի 29-ին գլխի լուրջ վնասվածքով Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հիվանդանոց տեղափոխված գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերը հայտնվել է կոմայի մեջ, փոխանցում են մարզիկի մամուլի ծառայությունից: Ավելի վաղ Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոնի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի արյունազեղում: 44-ամյա գերմանացին ֆրանսիական Մերիբելում դահուկի ժամանակ ընկել էր՝ գլխով հարվածելով քարին: Նույնիսկ պաշտպանիչ սաղավարտը Շումախերին չէր փրկել լուրջ վնասվածքից:
Շումախերն արդեն վիրահատվել է: Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար:
Գրենոբլ են ժամանել մարզիկի ընտանիքը, ինչպես նաեւ «Ֆերարիի» նախկին ղեկավար Ժան Տոդը եւ բրիտանացի հայտնի ինժեներ Ռոս Բրաունը, ով նախկին մարզիկի մտերիմն է:
Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի վիճակը ծանր է: Դեկտեմբերի 29-ին 44-ամյա գերմանացին ֆրանսիական Մերիբելում դահուկի ժամանակ ընկել էր՝ գլխով հարվածելով քարին: Լեգենդար ավտոարշավորդը եղել էր սաղավարտով, սակայն նրան ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց:
Այժմ Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում գտնվող մարզիկի կյանքին վտանգ է սպառնում: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի արյունազեղում, գրում է RMC Sport-ը:
Արդեն Գրենոբլ է մեկնել Շումախերի լավագույն ընկեր, պրոֆեսոր Ժերար Սայանը, ով գերմանացուն վիրահատել էր 1999-ին Սիլվերսթոունում տեղի ունեցած ավտովթարից հետո:
Ֆորմուլա-1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը ֆրանսիական Մերիբելում դահուկի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Գերմանացի լեգենդար ավտոարշավորդն ընկել է՝ գլխով հարվածելով քարին: Բարեբախտաբար, Շումախերը եղել է պաշտպանիչ սաղավարտով: Նա հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով:
Հնարավոր է, որ մարզիկը ստացել է ուղեղի ցնցում, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է Europe1-ը:
Ֆրանսիայի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ:
Միջազգային մրցումների հաղթող, այժմ Մոսկվայում բնակվող 25-ամյա ջավախահայ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը 2013-ից միջազգային մրցարշավներում ներկայացնում է Հայաստանը: Նա Երեւանում է «STR ավտոսիրողների ակումբի» հրավերով։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ավտոարշավորդն ասաց, որ կցանկանար Հայաստանում զբաղվել սպորտով, սակայն այստեղ հնարավորությունները քիչ են առաջ գնալու համար. «Մոսկվայում հնարավորություններն ավելի շատ են, եվրոպական մրցումների մասնակցելու ավելի շատ հրավերներ եմ ստանում»։
Գորոյանն իր մարզական կարիերան սկսել է չորս տարի առաջ կարտինգում: Նախընտրում է մասնակցել գերմանական մրցարշավներին։ C կատեգորիայի # 001 արտոնագիրը ստանալուց հետո հնարավորություն է ստացել հանդես գալ որեւէ երկրի դրոշի ներքո եւ ընտրել է Հայաստանը։