Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 3 » Սեբաստիան Ֆետել. Կյանքիս լավագույն օրն է
13:02 Սեբաստիան Ֆետել. Կյանքիս լավագույն օրն է |
Եզրագիծը հատելու պահին ես կորցրել էի խոսելու ունակությունը, ասել է «Ռեդ Բուլ» թիմի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը: Ֆորմուլա-1-ի աշխարհի քառակի չեմպիոն դառնալուց հետո 26-ամյա գերմանացին պատմել է տպավորությունների մասին:
«Ամենից առաջ, աջակցության համար կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Եզրագիծը հատելու պահին ես կորցրել էի խոսելու ունակությունը: Մեծ դժվարությամբ կարողացա խոսքեր արտահայտել: Այդպիսի պահերին շատ բան ես ցանկանում ասել:
Այսօր բոլիդը արտակարգ աշխատեց: Ցնցված եմ եւ չգիտեմ ինչ ասել. սա կյանքիս լավագույն օրն է»,- Ֆետելի խոսքը մեջբերում է BBC-ին:
Հիշեցնենք, որ չորրորդ չեմպիոնական տիտղոսը գերմանացին արձանագրեց Հնդկաստանի Մեծ մրցանակում:
|
Դիտումներ: 544 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|