Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 5 » Շումախերի մենեջեր. Միխայելը ցանկացել է օգնել ընկած ընկերոջը
14:08 Շումախերի մենեջեր. Միխայելը ցանկացել է օգնել ընկած ընկերոջը |
Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը որոշ մանրամասներ է պատմել Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնի լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք ստանալու միջադեպի վերաբերյալ, փոխանցում է Bild-ը:
Կեմի խոսքով՝ ֆրանսիական Ալպերում ընկնելուց առաջ 44-ամյա մարզիկն ընթացել է շատ բարձր արագությամբ: Շումախերը ցանկացել է օգնել ընկած ընկերոջ, սակայն բախվել է քարի եւ, կորցնելով կառավարումը, ընկել է մեկ այլ քարի վրա՝ ստանալով գլխի վնասվածք:
Հիշեցնենք, որ Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում գտնվող գերմանացու մոտ ախտորոշվել էր գլխուղեղի արյունազեղում: Երկրորդ վիրահատությունից հետո Շումախերը դուրս է եկել կոմայից: Այժմ նրա վիճակը կայունացել է:
|
Դիտումներ: 596 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|