Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 03
Մեծ Բրիտանիայի Գրան Պրին Ֆորմուլա 1-ի սիրահարների համար իսկական թրիլեր էր: Pirelli-ի անվադողերն արեցին առավելագույնը դրա համար: Այս տարվա մեջ առաջին անգամ հնարավոր էր շունչը պահած հետեւել, թե ի վերջո որ բոլիդի հետ ինչ է տեղի ունենում: Pirelli-ն Սիլվերսթոուն էր բերել Medium (կիսակոշտ) եւ Hard (կոշտ) տիպի անվադողերը, որոնք բաղադրությամբ տարբերվում էին անցած տարվա Medium-ից եւ Hard-ից: Նախ՝ ընթացքից պայթեց 1-ին տեղից Medium-ով մեկնարկած Mersedes-ցի Լյուիս Հեմիլթոնի բոլիդի հետնամասի աջ անվադողը: Պիտ կանգառից վերադառնալուց հետո բրիտանացի աշխարհի նախկին չեմպիոնը հայտնվեց վերջին տեղում: Բնականաբար Medium-ը փոխարինեց Hard-ով: Հետո 10-րդ շրջանին պայթեց Ferrari-ի երկրորդ համարի՝ Ֆելիպե Մասայի բոլիդի հետնամասի աջ անվադողը: Նա նույնպես երեք անիվով գնաց չորրորդի ետեւից: Կրկին վերադարձավ Hard-ով: Բոլոր այդ անվադողերը պայթում էին մրցուղու հինգերորդ շրջադարձից դուրս եկող ուղղահայացի վրա: Toro Rosso-ի ներկայ
...
Կարդալ շարունակությունը »
|
Pirelli ընկերությունը անվադողերի հետ կապված խնդիրը վերացնելու ծրագիր է մշակել, որը պետք է հավանության արժանա Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից, հաղորդում է The Telegraph-ը։
Պիրելիի հիմնական ծրագիրը նախորդ տարվա անվադողերի օրինակով նոր անվադողերի արտադրությունն է։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Գրան պրիի ժամանակ հաղթել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը։ Միանգամից 4 ավտոարշավորդի մոտ խնդիր է առաջացել ավտոմեքենայի հետեւի անիվների հետ։ Ֆելիպե Մասան նույնիսկ հայտարարել է, որ իր գործընկերները կարող են բոյկոտել առաջիկա Գրան պրիները։
|
Մրցաշրջանի ավարտից հետո «Մերսեդեսը» W03 բոլիդը կնվիրի Միխայել Շումախերին: Այդ մեքենայով գերմանացի ավտոարշավորդը հաղթել է Մոնակոյի Մեծ մրցանակի խաղարկության որակավորումը: Բոլիդի արժեքը 1 միլիոն եվրո է, հաղորդում է Bild-ը:
Հնդկաստանի Մեծ մրցանակի խաղարկությունում անհաջողությունից հետո Շումախերը հայտարարել է, որը դեռ երեք մեկնարկ էլ կա եւ առանց պայքարի չի լքի ասպարեզը: Հնդկաստանի Մեծ մրցանակի խաղարկությունում Շումախերը բոլիդի անսարքության պատճառով լքեց մրցուղին: Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնի համար այս մրցաշրջանը կլինի վերջինը: Նա հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
| |
|