Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 09
«Մերսեդեսը» ներկայացրել է նոր բոլիդը, որով թիմը կպայքարի Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանում: F1W04 Silver Arrow-ի փորձարկվում է Խերեսի ավտոարշավարանում:
|
Մարանելոյում կայացել է «Ֆերարիի» նոր բոլիդի շնորհանդեսը, որով թիմը հանդես կգա Ֆորմուլա-1-ի առաջնությունում: F138-ը ներկայացրել են «Ֆերարիի» արշավորդներ Ֆերնանդո Ալոնսոն եւ Ֆելիպե Մասան, հայտնում է Autosport-ը:
«Ֆերարիի» ղեկավար Ստեֆանո Դոմենիկալին նշել է, որ առաջնային խնդիրը բոլիդները արշավորդներին անմիջապես տրամադրելն է, որպեսզի նրանք պատրաստվեն նոր մրցաշրջանին եւ պայքարեն տիտղոսի համար:
|
Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ մրցանակի որակավորման մեկնարկից առաջ հրդեհվել է «Ուիլյամսի» արշավորդ Պաստոր Մալդոնադոյի բոլիդը: Շատ արագ հաջողվել է մարել կրակը: Ոչ ոք չի տուժել, սակայն դեռ հայտնի չէ բոլիդի վիճակը եւ մեկնարկ դուրս բերելու հավանականությունը: «Ուիլյամսի» համար Գերմանիայի Մեծ մրցանակը 600-րդ մեկնարկն է Ֆորմուլա-1-ում, հաղորդում է arcax-car-ը
|
Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ մրցանակում հաղթեց գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը:
«Ռեդ Բուլի» թիմի գերմանացի ավտոարշավորդը գերազանցեց «Լոտուսի» ներկայացուցիչներ Կիմի Ռայկոնենին ու Ռոմեն Գրոժանին՝ առաջին անգամ հաղթելով Գերմանիայի Մեծ մրցանակում:
Իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը եզրափակեց լավագույն հնգյակը:
Նյուրնբերգում կայացած մրցումներում տեղի է ունեցալ նաեւ տհաճ միջադեպ: Մարկ Ուեբերի բոլիդի անիվը դուրս է եկել տեղից՝ հարվածելով օպերատորին:
Գերմանիայի Մեծ մրցանակ
| |
|