Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Блог | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 13
 Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության ավարտից երկու տուր առաջ 7 ավտոարշավորդ հաղթել է այս տարվա 18 Գրան Պրիներում։ Այսօր արդեն աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկում են երկուսը՝ «Ֆերրարիից» Ֆերնանդո Ալոնսոն եւ «Ռեդ Բուլից» Սեբաստյան Ֆետելը։

Ի՞նչ է անհրաժեշտ նրանցից յուրաքանչյուրին աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Սկսենք հաջողության գործոնից։ Այդ իմաստով Ալոնսոյի գործերը վատ են։ Նա անբախտ չեմպիոն է։ Ալոնսոն չեմպիոն դառնալու շանսեր ուներ նաեւ 2007-ին «Մաքլարեն-Մերսեդեսի» կազմում, երբ նրա իրական մրցակիցը թիմակից-նորեկ Լյուիս Հեմիլթոնն էր։ Երկուսն էլ այդ տարում հաղթեցին 4 անգամ, վերջնարդյունքում հավաքեցին հավասար քանակությամբ՝ 109 միավոր, բայց աշխարհի չեմպիոն դարձավ «Ֆերրարիի սառցե շարժիչը»՝ Կիմի Ռայկոնենը։ Ալոնսոն այդ տարի ձախողեց միայն Ճապոնիայի Գրան Պրին եւ դա բավական էր, որ չդառնա աշխարհի չեմպիոն։ Հեմի ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 534 | Ավելացրեց: Admin(Mersedes) | Ամսաթիվ: 13.07.2013 | Մեկնաբանություններ (0)

 Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կավարտի կարիերան 2012-ին Բրազիլիայի Մեծ մրցանակից հետո: Այդ առիթով գերմանացի ավտոարշավորդը պատրաստել է հատուկ մարզական գլխարկ, հայտնում է Bild-ը:

Շումախերի Բրազիլիայի մեծ մրցանակին կմասնակցի մարզահագուստով, որի վրա երկրպագուներին համար նախատեսված կոչ կլինի. «Կյանքը կիրք է: Շնորհակալություն, որ իմ կիրքը կիսեցիք ինձ հետ»:

Նշենք, որ Բրազիլաիյի մեծ մրցանակը 308-րդը կլինի Շումախերի կարիերայում: Գերմանացուն է պատկանում աշխարհի առաջնություններում անցած շրջանների եւ կիլոմետրերի ռեկորդը:  
Դիտումներ: 468 | Ավելացրեց: Admin(Mersedes) | Ամսաթիվ: 13.07.2013 | Մեկնաբանություններ (0)

 Իսպանական HRT թիմի մեխանիկները Ֆորմուլա-1-ի Բրազիլիայի Գրան պրիից վերադառնալուց հետո սկանդալ են սարքել Մադրիդում։

Մեխանիկները, իմանալով թիմի կազմալուծման մասին, ալկոհոլ են օգտագործել եւ փորձել են փոխհատուցում պահանջել ակումբի ղեկավարներից իրենց աշխատանքից հեռացնելու համար։ Առաջացել է մեծ սկանդալ, ինչին միջամտել են նաեւ ոստիկանները, հայտնում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Բրազիլիայի Մեծ մրցանակը վերջինն էր HRT-ի համար։ Իսպանական ակումբի սեփականատերը համարվող Thesan Capital ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտարարել էր թիմը վաճառելու ցանկության մասին:
Դիտումներ: 447 | Ավելացրեց: Admin(Mersedes) | Ամսաթիվ: 13.07.2013 | Մեկնաբանություններ (0)

 Ֆորմուլա-1-ի ղեկավարությունը Թուրքիայի Մեծ մրցանակը առաջնության օրացույց վերադարձնելու համար պահանջում է 26 միլիոն դոլար: Թուրք գործարար Վուրալ Աքը պատրաստ է ներդնել 5 միլիոն դոլար: Թուրքիայի կառավարությունը համաձայն է հատկացնել 13.5 միլիոն դոլար: Այժմ ընթանում են բանակցություններ Վուրալ Աքի եւ Բեռնի Էքլսթոունի միջեւ, հաղորդում է Daily Express-ը:

Թուրքիայի Մեծ մրցանակի մրցումն անցկացվում է Ստամբուլում:
Դիտումներ: 439 | Ավելացրեց: Admin(Mersedes) | Ամսաթիվ: 13.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Մուտքի ձև

Օրացույց

«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2025.