Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | Блог | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 4
Հյուրեր. 4
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 28
 Քիչ առաջ Շանհայում ավարտվեց Չինաստանի Գրան Պրիի որակավորման մրցաշարը: Որակավորման 3-րդ սեգմենտում լավագույն արդյունքը ցույց տվեց Mercedes-ի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Անգլիացուց մի փոքր հետ Գրան Պրին կսկսի Lotus-ի ֆին արշավորդ Կիմի Ռայկոնենը, իսկ ահա Ferrari-ի արշավորդ Ֆեռնանդո Ալոնսոն Գրան Պրին կսկսի Լյուիսի հետևից: Նշենք նաև, որ աշխարհի չեմպիոն և առաջնության առաջատար Սեբաստիան Վետտելը ավտոմեքենայի հետ մի փոքր խնդիրներ ունեցավ և չկարողացավ արագ շրջան գրանցել 3-րդ սեգմենտում ու արդյունքում բավարարվեց 9-րդ դիրքով: Առաջատար 10-յակը ունի հետևյալ տեսքը.
Հիշեցնենք, որ Չինաստանի Գրան Պրին կայանալու է ապրիլի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 10:50-ին:
... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 399 | Ավելացրեց: Admin(Mersedes) | Ամսաթիվ: 28.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Քիչ առաջ ավարտվեց «Արքայական ավտոսպորտի» հերթական Գրան Պրին:

Առաջինը բահրենյան Գրան Պրիի 57 շրջաններն անցավ Red Bull-ի արշավորդ Սեբաստիան Վետտելը: Աշխարհի գործող չեմպիոնից 9.1 վայրկյան հետ մնաց Lotus-ի ֆին արշավորդ Կիմի Ռայկոնենը, իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Ռայկոնենի թիմակից ֆրանսիացի Ռոման Գրոժանը: 

Այսպիսով, Վետտելը էլ ավելի ամրապնդեց առաջատարի դիրքերը՝ Ռայկոնենին նկատմամբ իր առավելությունը հասցնելով 10 միավորի, իսկ Լյուիս Հեմիլթոնը կարողացավ շրջանցել Ֆեռնանդո Ալոնսոյին և հիմա ընդհանուր հաշվարկում 3-րդն է:
Դիտումներ: 408 | Ավելացրեց: Admin(Mersedes) | Ամսաթիվ: 28.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Այսօր առավոտյան Բահրեյնում Red Bull Racing թիմը շնորհավորել է իր ավտրալացի ավտոարշավորդ Մարկ Ուեբբերին, ում համար այսօր կայացած Գրան Պրին 202-րդն էր: Սակայն, Մարկը երկու անգամ (Իսպանիա 2002թ, Ինդիանապոլիս 2005թ) չի մասնակցել Գրան Պրիներին, և այսօր Մարկի համար հոբելյանական 200-րդ մեկնարկն էր Ֆորմուլա 1-ում:

Դիտումներ: 389 | Ավելացրեց: Admin(Mersedes) | Ամսաթիվ: 28.07.2013 | Մեկնաբանություններ (0)

 Քիչ առաջ Մոնակոյում ավարտվեց վաղը կայանալիք Գրան Պրի որակավորման մրցաշարը:

Միջանկյալ դիրքը (pole position) նվաճեց Mercedes-ի արշավորդ Նիկո Ռոսբերգը, երկրորդը գերմանացու թիմակիցԼյուիս Հեմիլթոնն է, իսկ ահա Աշխարհի չեմպիոն և այս մրցաշրջանի առաջատար գերմանացիՍեբաստիան Վետտելըբավարարվեց 3-րդ տեղով:

... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 418 | Ավելացրեց: Admin(Mersedes) | Ամսաթիվ: 28.07.2013 | Մեկնաբանություններ (0)

 Mercedes թիմի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը twitter-ի իր էջում տեղադրել է նոր մրցաշրջանի սաղավարտի նկարը:

Սաղավարտի հիմնական գույնը մնացել է դեղինը, որը Լյուիսը օգտագործում է իր կարիերայի առաջին տարուց սկսած: Չեն փոխվել նաև կարմիր, կանաչ և կապույտ գույները, սակայն մի փոքր փոփոխություն է կրել այդ գույների համաձուլումից ստացվող պատկերը:

Ավելացնենք, որ սաղավարտը, ինչպես նաև Mercedes-ի նոր բոլիդը, պաշտոնապես ներկայացվելու են փետրվարի 4-ին:
Դիտումներ: 412 | Ավելացրեց: Admin(Mersedes) | Ամսաթիվ: 28.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Մուտքի ձև

Օրացույց

«  Հուլիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2025.