Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 05
«Մերսեդեսի» թիմը ներկայացրել է, թե ինչպես է պետք պատրաստվել եւ կատարելագործել պիտ-ստոպը Ֆորմուլա-1-ում:
|
Ֆորմուլա-1-ի Բահրեյնի Մեծ մրցանակի ազատ պրակտիկան ավարտվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոյի առավելությամբ: «Ֆերարիի» արշավորդից հետո եռյակում են «Ռեդ Բուլի» ներկայացուցիչներ Սեբաստիան Ֆետելը եւ Մարկ Ուեբերը:
«Մերսեդեսի» արշավորդ Լյուիս Հեմիլթոնը գլխավոր մեկնարկում կկորցնի հինգ տեղ, քանի որ թիմը ստիպված էր փոխել Հեմիլթոնի բոլիդի փոխանցումատուփը, ինչը տուգանվում է:
Ֆորմուլա-1. Բահրեյնի Մեծ մրցանակ, ազատ պրակտիկա
1. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի»)՝ 1:33.247
2. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ»)՝ 1:33.348
|
Ֆորմուլա-1-ի Կանադայի Գրան պրիի ավարտից հետո դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոնրեալում, որի ժամանակ մահացել է 38-ամյա կարգավորողը, հաղորդում է Motosport-ը։
Էստեբան Գուտյերեսի բոլիդի տեղափոխության ժամանակ կարգավորողներից մեկն ընկել է տեղափոխող մեքենայի անիվների տակ։ Շատ ծանր վիճակում տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է։
Մահացածի անունը դեռ չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ նա կարգավորող է աշխատել վերջին 10 տարիների ընթացքում։
|
Իսպանացի DJ եւ երաժշտական պրոդյուսեր Կարլոս Ժանն, ով ավելի հայտնի է որպես Mr Miracle, գնացել է «Ֆերարիի» բազա, որտեղ ձայնագրել է բոլիդի եւ նրա վրա աշխատող մեխանիկների ձայները, հաղորդում է motorpasionf1-ը։
Ժանը ձեւափոխել է ձայնագրությունը՝ վերածելով այն պարային երգի, որում վոկալի հատվածը կատարել է ինժեներ Ռոբ Սմեդլին։
|
Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդները կարող են բոյկոտել Գերմանիայի Գրան պրին, եթե չլուծվի պայթող անվադողերի հետ խնդիրը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Գրան պրիի ժամանակ հաղթել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը։ Միանգամից 4 ավտոարշավորդի մոտ խնդիր է առաջացել ավտոմեքենայի հետեւի անիվների հետ։
«Ֆերարիի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասան հայտարարել է, որ գործընկերների հետ կքննարկի բոյկոտի տարբերակը։
«Հարյուր տոկոսով վստահ եմ, որ յուրաքանչյուր ավտոարշավորդ դժգոհ է։ Չեմ ասի, որ բոյկոտելու ենք, քանի որ չեմ ցանկանում խնդիրներ ստեղծել։ Սակայն միայն դա կարող ենք անել անվտանգությունն ապահովելու համար», - բրազիլացի ավտոարշավորդի խոսքը մեջբերում է The
...
Կարդալ շարունակությունը »
| |
|