Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 31 » F1. Փորձարկումների առաջին օրվա առաջատարը Ջենսոն Բատտոնն էր
12:16 F1. Փորձարկումների առաջին օրվա առաջատարը Ջենսոն Բատտոնն էր |
Փետրվարի 5-ի առավոտյան իսպանական Խերես քաղաքում մեկնարկեց Ֆորմուլա 1-ի նոր` 2013 թվականի մրցաշրջանը: Բոլոր 11 թիմեը, որոնք նոր մրցաշրջանին մասնակցության հայտ են ներկայացրել հավաքվել էին իսպանական մրցուղում, ընդ որում` նրանցից 10-ը նոր բոլիդներով: Միայն Williams-ն է հետաձգել իր նոր FW35-ի շնորհանդեսը: Այն կմասնակցի հաջորդ` Բարսելոնում կայանալիք փորձարկումներին: Առավոտյան մրցուղում ցուրտ եղանակ էր, սակայն պարզ երկնքի շնորհիվ ասֆալտը շուտ տաքացավ: Երկրպագուների պակաս էր զգացվում, քանի որ իսպանացի Ֆեռնանդո Ալոնսոն որոշել է չմասնակցել փորձարկումների առաջին փուլին: Ընդհանուր առմամբ, նոր մեքենաները բավական ապահով էին: Արդեն առաջին օրն ավտոարշավորդներն անցան բավականին շատ տարածություն: Լավագույն արդյունքը գրանցեց Ջենսոն Բատտոնը, ով մեկ շրջանը կարողացավ անցնել 1:18.861 րոպեում: Ավելացնենք, որ անցյալ տարի լավագույն արդյունքը գրանցել էր Ֆեռնանդո Ալոնսոն. նա մեկ շրջանն անցել էր 1:18.877-ում:
ՏԱրշավորդԵրկիրԹիմԺամանակՏարբ
|
Դիտումներ: 430 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|