Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 06
| | Ավտոսպորտի համաշխարհային խորհուրդը հրապարակել է Ֆորմուլա-1-ի 2014թ. մրցաշրջանի օրացույցը, որից բացակայում են Հարավային Կորեայի, Նյու Ջերսիի եւ Մեքսիկայի Մեծ մրցանակները:
Նոր մրցաշրջանը կմեկնարկի 2014-ի մարտի 16-ին Ավստրալիայում՝ ավարտվելով նոյեմբերի 23-ին Աբու Դաբիում: 2014-ին նախատեսված է անցկացնել 19 Մեծ մրցանակներ, հաղորդում է washingtonpost.com-ը:
Ֆորմուլա-1. 2014թ. օրացույց
Մարտի 16 - Ավստրալիա (Մելբուրն)
Մարտի 30 - Մալայզիա (Սպանգ)
Ապրիլի 6 - Բահրեյն (Սահիր)
Ապրիլի 20 - Չինաստան (Շանհայ) |
Դիտումներ: 552 | Ամսաթիվ: 06.12.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ներկայացուցիչները կմասնակցեն Վրաստանի Դիդոգորիում անցկացվող Geo trophy 2013 ավտոարշավին, հայտնում են ՀԱՖ-ից: Այս տարվա դեկտեմբերի սկզբին կայանալիք մրցմանը կմասնակցեն Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի բազմաթիվ հմուտ մարզիկներ: Հայաստանը ներկայացնելու են.
Դավիթ Մարտիրոսյանը՝ Toyota Land cruiser 70 մակնիշի ավտոմեքենայով
Արտաշես Ստեփանյանը՝ Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենայով
Էդգար Մանուկյանը՝ Nissan patrol y61 մակնիշի ավտոմեքենայով
Աշոտ Հովհաննիսյանը՝ Suzuki Vitara մակնիշի ավտոմեքենայով
Արգիշտ Սահինյանը՝ Уаз 459 մակնիշի ավտոմեքենայով |
Դիտումներ: 523 | Ամսաթիվ: 06.12.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Հիշեցնենք, որ Ֆետելը Ֆորմուլա-1-ի չորրորդ չեմպիոական տիտղոսը ապահովել էր Հնդկաստանի Մեծ մրցանակից հետո:
Բրազիլիայի Մեծ մրցանակ
1. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») - 1:32:36.300
2. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ») +10.452
3. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +18.913
4. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +37.360
5. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +39.048
6. Սերխիո Պերես («Մաքլարեն») +44.051
|
Դիտումներ: 587 | Ամսաթիվ: 06.12.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան կազմակերպել է Jeep Thropy Sprint միջազգային մրցաշարը՝ «Motul Low Range 2013» խորագրով, որը տեղի կունենա 2013-ի նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի Իջեւան քաղաքի հարակից տարածքում, տեղեկանում ենք ՀԱՖ-ի քարտուղարությունից։
Մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 40 ավտոարշավորդներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից եւ Իրանից: Միջոցառումն ունենալու է մրցանակային 4 կարգեր. մինչեւ 2500 սանտիմետր խորանարդ շարժիներ, 2501սմ խորանարդ եւ ավելի շարժիչներ, բացարձակ եւ քառացիկլերի կարգեր:
Այս մրցաձեւն առանձնանում է նրանով, որ բոլոր մասնակիցները միասին 1 ժամ մրցելու են նույն մրցուղու երկայնքով՝ հանդիսատեսի համար ստեղծելով դիտարժան տեսարաններ եւ սուր զգացողություններ:
|
Դիտումներ: 522 | Ամսաթիվ: 06.12.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
|
|