Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 15
| | Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, կիրակի՝ դեկտեմբերի 8-ի առատ տեղումներից հետո ՀՀ ավտոճանապարհների զգալի մասում առկա է մերկասառույց, կատարված աշխատանքներից հետո Սելիմի լեռնանցքը բաց է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհներին իրականացվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ: աղբյուրը auto.am ...Կարդալ ավելին |
Դիտումներ: 528 | Ամսաթիվ: 15.12.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Հարգելի վարորդներ
Մենք վստահ ենք, որ ձեզանից շատերը արդեն միացել են "մի վճարիր 150 դրամ" ակցիային և սեփական մեքենայով փոխադրում են մարդկանց: Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը և մեր հերթին կոչ անում, որ հնարավորության դեպքում յուրաքնաչյուրը միանա այս ակցիային: Սակայն այս հոդվածը գրելու նպատակը միայն այդ ակցիային միանալու կոչը չէ: Հաշվի առնելով ոստիկանության ակտիվությունը, մենք կարծում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը ևս կակտիվացվի այս շարժումը լռեցնելու համար: Իսկ դրա համար վարորդն ինքը կարող է պատճառ ստեղծել:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանագառի կետերում այլ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառ կատարելը համարվում է խախտում, ինչի համար նախատեսված է 10.000 դրամ տուգանք:
|
Դիտումներ: 542 | Ամսաթիվ: 15.12.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Ֆորմուլա-1-ի «Ռեդ Բուլ» թիմի գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի սաղավարտը աճուրդում վաճառվել է ռեկորդային 72 հազար 100 ֆունտ ստերլինգով: Նախկինում Ֆորմուլա-1-ի ոչ մի ավտոարշավորդի սաղավարտ չէր վաճառվել այդպիսի գնով, գրում է motors.co.uk-ը:
«Ռեդ Բուլի» Wings for Life բարեգործակացն ակցիայի ընթացքում աճուրդի է հանվել Ֆետելի այն սաղավարտը, որով նա հանդես է եկել Գերմանիայի Մեծ Մրցանակում: Գերմանացին նշել է, որ դա իր սիրելի սաղավարտերից մեկն է: Հիշեցնենք, որ այս տարի Ֆետելը նվաճեց Ֆորմուլա-1-ի չորրորդ չեմպիոական տիտղոսը: աղբյուրը sportnews.am
...Կարդալ ավելին |
Դիտումներ: 544 | Ամսաթիվ: 15.12.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
|
|