Ավտոսպորտի համաշխարհային խորհուրդը հրապարակել է Ֆորմուլա-1-ի 2014թ. մրցաշրջանի օրացույցը, որից բացակայում են Հարավային Կորեայի, Նյու Ջերսիի եւ Մեքսիկայի Մեծ մրցանակները:
Նոր մրցաշրջանը կմեկնարկի 2014-ի մարտի 16-ին Ավստրալիայում՝ ավարտվելով նոյեմբերի 23-ին Աբու Դաբիում: 2014-ին նախատեսված է անցկացնել 19 Մեծ մրցանակներ, հաղորդում է washingtonpost.com-ը:
Ֆորմուլա-1. 2014թ. օրացույց
Մարտի 16 - Ավստրալիա (Մելբուրն)
Մարտի 30 - Մալայզիա (Սպանգ)
Ապրիլի 6 - Բահրեյն (Սահիր)
Ապրիլի 20 - Չինաստան (Շանհայ)
Մայիսի 11 - Իսպանիա (Բարսելոնա)
Մայիսի 25 - Մոնակո (Մոնտե-Կարլո)
Հունիսի 8 - Կանադա (Մոնրեալ)
Հունիսի 22 - Ավստրիա (Շպիլբերգ)
Հուլիսի 6 – Մեծ Բրիտանիա (Սիլվերսթոուն)
Հուլիսի 20 - Գերմանիա (Հոկենհայմ)
Հուլիսի 27 - Հունգարիա (Բուդապեշտ)
Օգոստոսի 24 - Բելգիա (Սպա)
Սեպտեմբերի 7 - Իտալիա (Մոնցա)
Սեպտեմբերի 21 - Սինգապուր (Մարինա Բեյ)
Հոկտեմբերի 5 - Ճապոնիա (Սուզուկա)
Հոկտեմբերի 12 - Ռուսաստան (Սոչի)
Նոյեմբերի 2 - ԱՄՆ (Օստին)
Նոյեմբերի 9 - Բրազիլիա (Սան-Պաուլու)
Նոյեմբերի 23 – Աբու Դաբի (Յաս Մարինո)
|