Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ներկայացուցիչները կմասնակցեն Վրաստանի Դիդոգորիում անցկացվող Geo trophy 2013 ավտոարշավին, հայտնում են ՀԱՖ-ից: Այս տարվա դեկտեմբերի սկզբին կայանալիք մրցմանը կմասնակցեն Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի բազմաթիվ հմուտ մարզիկներ: Հայաստանը ներկայացնելու են.
Դավիթ Մարտիրոսյանը՝ Toyota Land cruiser 70 մակնիշի ավտոմեքենայով
Արտաշես Ստեփանյանը՝ Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենայով
Էդգար Մանուկյանը՝ Nissan patrol y61 մակնիշի ավտոմեքենայով
Աշոտ Հովհաննիսյանը՝ Suzuki Vitara մակնիշի ավտոմեքենայով
Արգիշտ Սահինյանը՝ Уаз 459 մակնիշի ավտոմեքենայով
Ռուբեն Սահակյանը՝ Lada niva մակնիշի ավտոմեքենայով
Ստեփան Ստեփանյանը՝ Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով: աղբյուրը sportnews.am
|