Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 6 » Հայաստանում կկայանա «Motul Low Range 2013» միջազգային ավտոմրցաշարը
20:56 Հայաստանում կկայանա «Motul Low Range 2013» միջազգային ավտոմրցաշարը |
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան կազմակերպել է Jeep Thropy Sprint միջազգային մրցաշարը՝ «Motul Low Range 2013» խորագրով, որը տեղի կունենա 2013-ի նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի Իջեւան քաղաքի հարակից տարածքում, տեղեկանում ենք ՀԱՖ-ի քարտուղարությունից։
Մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 40 ավտոարշավորդներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից եւ Իրանից: Միջոցառումն ունենալու է մրցանակային 4 կարգեր. մինչեւ 2500 սանտիմետր խորանարդ շարժիներ, 2501սմ խորանարդ եւ ավելի շարժիչներ, բացարձակ եւ քառացիկլերի կարգեր:
Այս մրցաձեւն առանձնանում է նրանով, որ բոլոր մասնակիցները միասին 1 ժամ մրցելու են նույն մրցուղու երկայնքով՝ հանդիսատեսի համար ստեղծելով դիտարժան տեսարաններ եւ սուր զգացողություններ:
Մրցաշարին կարող են մասնակցել 18 տարին լրացած այն անձինք, ովքեր ունեն վարորդական իրավունք եւ ում ավտոմեքենան համապատասխանում է մրցման կանոնակարգի եվ տեխնիկական պահանջներին:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է երկու միլիոն դրամ: աղբյուրը sportnews.am
|
Դիտումներ: 523 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|