Գերմանիայի Գրան Պրին բոլոր առումներով ամենաշահեկանն էր Ֆերնանդո Ալոնսոյի համար: Հիմա նա առնվազն մեկ պարտություն ունի պահեստում, որպեսզի շարունակի անհատական հաշվարկում պահպանել առաջատարի դիրքը: Այն ամենացավալին էր աշխարհի կրկնակի եւ գործող չեմպիոն Սեբաստյան Ֆետտելի համար: Նա Հոկենհայմում գրավեց երկրորդ տեղը, սակայն ստյուարդները նրա ցույց տված արդյունքին գումարեցին հավելյալ 20 վայրկյան եւ նա թեեւ բարձրացավ պատվո հարթակ, այնուամենայնիվ, վերջնահաշվարկում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ զրկվելով բաղձալի 9 միավորից: Հիմա Ալոնսոյին եւ Ֆետտելին բաժանում է 44 միավոր:
Գերմանիայի Մեծ Մրցանակի խաղարկությունում Սեբաստյան Ֆետտելը միակ աշխարհի չեմպիոնն է, որ երբեք չի հաղթել: Հոկենհայմը կարող էր լինել առաջինը: Սակայն մեկնարկում նա մրցուղում կեղտոտ դիրքում էր եւ չկարողացավ վազանցել պոուլից մեկնարկած Ալոնսոյին: Հոկենհայմն առանձնապես պահանջկոտ չէ անվադողերի հանդեպ, այստեղ ավելի շատ բան է որոշ
... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Հոկենհայում կայացել է Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ մրցանակի խաղարկության որակավորումը։
Հաղթել է «Ֆերարիի» իսպանացի արշավորդ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն։ Հուլիսի 22-ին առաջին շարքից կմեկնարկի նաեւ «Ռեդ Բուլի» գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը։
Լոնդոնի քաղաքային իշխանությունները կքննարկեն Օլիմպիական ստադիոնը հետագայում որպես Ֆորմուլա-1-ի մրցուղու հատված օգտագործելու տարբերակը։ Պաշտոնական հայտ է ներկայացրել Intelligent Transport Services ընկերությունը։
Լոնդոնի քաղաքապետարանը քննարկում է առաջարկություններ տարբեր կազմակերպություններից, որոնք ցանկանում են 30-րդ Օլիմպիական խաղերից հետո օգտագործել ստադիոնը։ Օգտագործելուն հավակնում են նաեւ «Վեստ Հեմ» եւ «Լեյթոն Օրիենթ» ֆուտբոլային ակումբները եւ UCFB ֆուտբոլային բիզնեսի քոլեջը, հաղորդում է ВВС-ն։
Նկատենք, որ Օլիմպիական ստադիոնը Ֆորմուլա-1-ի մրցուղու մաս դարձնելու գաղափարն ավելի վաղ արտահայտել էր Արքայական ավտոարշավի գլխավոր մենեջեր Բեռնի Էքլսթոունը։
Ես չեմ պատրաստվում ավարտել կարիերաս, հայտարարել է Ֆորմուլա-1-ի լեգենդ Միխայել Շումախերը, գերմանական Bild-ին տված հարցազրույցում։
«Ես դեռ բավական մոտիվացիա ունեմ։ Ես դեռ չեմ հասել այն նպատակներին, որոնք դնում էի կարիերաս վերսկսելուց առաջ։ Ես դեռ որեւէ թիմի հետ բանակցություններ չեմ սկսել, բայց վստահ եմ, որ դրանք կլինեն առաջիկայում։ Եթե կարողանամ շարունակել համագործակցությունը իմ այսօրվա թիմի հետ, ապա շատ ուրախ կլինեմ»,- ասել է «Մերսեդես» թիմի արշավորդը։
Շումախերի պայմանագիրը «Մերսեդեսի» հետ ավարտվում է այս տարի։
Շումախերը Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն է, 155 անգամ հաղթել է Գրան պրիներում։
«Ռեդ Բուլլի» արշավորդ Մարկ Վեբբերը թիմակից, աշխարհի կրկնակի չեմպիոն Սեբաստիան Ֆետտելին ստվերելու ճանապարհին է: Ֆորմուլա 1-ի Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակին նա դարձավ տարվա երկրորդ արշավորդը Ֆերնանդո Ալոնսոյից հետո, որը հաղթում է երկրորդ խաղարկությունում: «Ֆերրարիի» իսպանացի արշավորդը ընդհանուր հաշվարկում դեռեւս աշխարհի առաջնության առաջատարն է, սակայն չի կարելի ասել, թե այդպիսին մնալու նրա պոտենցիալն ավելին է, քան՝ «Ռեդ Բուլլինը»:
Սիլվերսթոունի շաբաթ օրվա որակավորման մրցումներն անձրեւային էին: «Ֆերրարիի» արշավորդ Ալոնսոն երրորդ փուլում գրավեց առաջին տեղը եւ կիրակի օրն իրավունք ստացավ մեկնարկել առջեւից: Օդերեւութաբանները սպասում էին, որ հիմնական մրցման ժամանակ նույնպես անձրեւ կգա, հավանականությունը 60 տոկոս էր: Անձրեւ չեկավ, եւ հաղթանակի գլխավոր գործոնը դարձավ անվադողերի մարտավարությունը: Hard-ը (կոշտ) առավել դիմացկուն էր 52 շրջանի համար, քան Soft (փափուկ) անվադողերը: Թեպետ Soft
... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Կայացավ Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Գրան պրիի առաջին պրակտիկան, որն ավարտվել է «Ֆերարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյի հաղթանակով: Երկրորդը Մարկ Ուեբերն էր` «Ռեդ Բուլից»: Երրորդը «Մերսեդեսի» ավտոարշավորդ Միխայել Շումախերն էր:
Ֆորմուլա-1. Մեծ Բրիտանիայի «Գրան պրի». Առաջին պրակտիկա