Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 6 Հյուրեր. 6 Անդամներ. 0 |
|
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 28
| | Իսպանական HRT թիմի մեխանիկները Ֆորմուլա-1-ի Բրազիլիայի Գրան պրիից վերադառնալուց հետո սկանդալ են սարքել Մադրիդում։
Մեխանիկները, իմանալով թիմի կազմալուծման մասին, ալկոհոլ են օգտագործել եւ փորձել են փոխհատուցում պահանջել ակումբի ղեկավարներից իրենց աշխատանքից հեռացնելու համար։ Առաջացել է մեծ սկանդալ, ինչին միջամտել են նաեւ ոստիկանները, հայտնում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի Մեծ մրցանակը վերջինն էր HRT-ի համար։ Իսպանական ակումբի սեփականատերը համարվող Thesan Capital ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտարարել էր թիմը վաճառելու ցանկության մասին: ...Կարդալ ավելին |
Դիտումներ: 629 | Ամսաթիվ: 28.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Ցանկանում ենք կրկին հաղթել, հայտարարել է Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը: Գերմանացի ավտոարշավորդը կմասնակցի Ազգերի Գավաթին։
Հիշեցնենք, որ Շումախերը Սեբաստիան Ֆետելի հետ գերմանական թիմի կազմում հաղթել է Ազգերի գավաթի վերջին 6 խաղարկություններում։
«Այն փաստը, որ սա ինձ համար կարող է լինել 7-րդ տիտղոսը մրցավազքն ինձ համար ավելի յուրահատուկ է դարձնում։ Պատրաստ եղեք Գերմանիայի թիմի լավ ելույթին։
Այս տարի ես կրկին շատ ժամանակ եմ անցկացնում մեքենայի ղեկին, սակայն ոչ Ֆորմուլա-1-ի։ Ես դեռ լավ մարզավիճակի մեջ եմ»,- Շումախերի խոսքը մեջբերում է Autosport-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների մրցավազքը տեղի կունենան դեկտեմբերին Բանգկոկում։ ...Կարդալ ավելին |
Դիտումներ: 656 | Ամսաթիվ: 28.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Ferrari-ն առաջադիմում է, սակայն Red Bull-ն արդեն մոտենում է անհասանելիության եզրագծին: Դեռ 8 Գրան Պրի կա առջեւում, Ferrari-ն կորցրեց եւս մեկ հնարավորություն: Red Bull-ն արդեն խաղում է մյուսների հետ, ինչպես կատուն ճանկն ընկած մկնիկի: Մինչդեռ Մարանելոյի բոլիդն ավանդաբար ուժեղ էր Բելգիայում, այս անգամ էլ այն ցույց տվեց, որ բելգիական Սպա-Ֆրանկոշամը «իտալական» մրցուղի է, բայց ոչ Միլթոն Կինսի թիմի գոյության դաշտում: Այն հարամում է անգամ ճակատագիրը, որն Սպան «շնորհել» էր Ferrari-ին: Red Bull-ն այստեղ միշտ էլ ուժեղ ելույթներ է ունեցել, 2011-ին հաղթել է, դրանից առաջ եւ հետո գրավել Սպայի հաղթահարթակի տարբեր աստիճանները: Սակայն վերջին Գրան Պրիից հետո Red Bull-ի տեխնիկական տնօրեն Կրիստիան Հորները զարմանալի հայտարարություն արեց. «Սպան եւ Մոնցան մենք համարում էինք մեր աքիլեսյան գարշապարը»: Սա ասում է մի մարդ, որի լավագույն մրցորդը՝ Սեբաստյան Ֆետելը, վերջին 6 Գրան Պրիներից 4-ն ավարտել է հաղթահարթակ բարձրանալով, եւս մեկը՝ 2010-ին, «հնազանդ
...
Կարդալ շարունակությունը »
...Կարդալ ավելին |
Դիտումներ: 629 | Ամսաթիվ: 28.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Ֆորմուլա-1-ի Բելգիայի Մեծ մրցանակում հաղթեց գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը:
«Ռեդ Բուլի» թիմի գերմանացի ավտոարշավորդը գերազանցեց «Ֆերարիի» իսպանացի ներկայացուցիչ Ֆերնանդո Ալոնսոյին ու բրիտանացի Լյուիս Հեմիլթոնին («Մերսեդես»):
Բելգիայի Մեծ մրցանակ
1. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») - 44 շրջան
2. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +16,8
3. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +27,7
4. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես»)+29,8
5. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ»)+33,8 |
Դիտումներ: 591 | Ամսաթիվ: 28.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | «Հաղթանակ» զբոսայգու ուղղաթիռային դաշտի տարածքում «JDM CLUB ARMENIA» (Ջեյ-Դի-Էմ) ակումբը եւ «ShowCar.am» կայքը «Ֆլեշ-Թեգետա», «Նակօյլ» եւ «Ավտոսան» ընկերությունների աջակցությամբ օգոստոսի 25-ին կանցկացնեն ավտոշոու, որին կմասնակցեն ճապոնական ներքին շուկայի համար արտադրված մեքենաներ: Հիմնական նպատակն է խթանել Ճապոնիայում ծնունդ առած դրիֆթ սպորտաձեւի զարգացումը Հայաստանում: Բացի այդ հայ ավտոսիրողները բացառիկ հնարավորություն կունենան մեկ վայրում ծանոթանալու տարբեր տարիներին արտադրված աշխարհահռչակ ճապոնական ավտոմեքենաներին, ինչպես նաեւ ճապոնական թյունինգի առանձնահատկություններին։
Շոուն կմեկնարկի ժամը 13:00-ին: Սկզբում հանդիսատեսը հնարավորություն կունենա ուսումնասիրել մասնակից մեքենաները եւ ծանոթանալ նրանց բարելավումներին` ստանալով համապատասխան մասնագիտական մեկնաբանություններ եւ պարզաբանումներ ակումբի մասնագետների կողմից: Ժամը 16:00-ին սկսվելու է դրիֆթ շոուն: Շոուի ընթացքում նախ
...
Կարդալ շարունակությունը »
...Կարդալ ավելին |
Դիտումներ: 598 | Ամսաթիվ: 28.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
|
|
|
|