Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 23
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը կավարտի կարիերան 2012-ին Բրազիլիայի Մեծ մրցանակից հետո: Այդ առիթով գերմանացի ավտոարշավորդը պատրաստել է հատուկ մարզական գլխարկ, հայտնում է Bild-ը:

Շումախերի Բրազիլիայի մեծ մրցանակին կմասնակցի մարզահագուստով, որի վրա երկրպագուներին համար նախատեսված կոչ կլինի. «Կյանքը կիրք է: Շնորհակալություն, որ իմ կիրքը կիսեցիք ինձ հետ»:

Նշենք, որ Բրազիլաիյի մեծ մրցանակը 308-րդը կլինի Շումախերի կարիերայում: Գերմանացուն է պատկանում աշխարհի առաջնություններում անցած շրջանների եւ կիլոմետրերի ռեկորդը:  
...Կարդալ ավելին
Դիտումներ: 600 | Ամսաթիվ: 23.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Օստինի Գրան Պրիից հետո «Ֆերրարին» պահպանեց իր մխիթարությունը՝ աշխարհի չեմպիոն դառնալու շանսեր կան: Սակայն ի՞նչ գնով՝ Ֆերնանդո Ալոնսոն կորցնում է եւս 3 միավոր եւ եզրափակիչ ակորդից հետո իսպանացին Սեբաստիան Ֆետելին զիջում է 13 միավոր:

Հարկ է նշել, որ 1997-ից հետո «Ֆերրարին» ներկայացնող արշավորդները՝ Շումախերը, եւ Ֆերնանդո Ալոնսոն միայն երեք անգամ՝ 2005 (Միխայել Շումախեր), 2009 եւ 2011(Ֆերնանդո Ալոնսո) թվականներին, չեն մասնակցել աշխարհի չեմպիոնության պայքարին, այսինքն, մրցաշրջանի ընթացքում պարզ է դարձել, որ նրանք ոչ մի շանս չունեն չեմպիոն դառնալու:  Օստինում Ֆերնանդոյի գործերը կարող էին ավելի վատ դասավորվել: Շաբաթ օրվա որակավորման մրցումներում նա զիջեց Ֆելիպե Մասային գրավելով 9-րդ տեղը: Սակայն մեկնարկեց 7-րդ տեղից, քանի որ փոխանցումատուփը փոխելու համար 5 տեղով տուգանվեց որակավորման մրցումներում 4-րդ տեղը գրաված «Լոտուսի» մրցարշավորդ Ռոմեն Գրոժանը, իսկ 7-րդ տեղն ապահոված Ֆե ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 585 | Ամսաթիվ: 23.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության ավարտից երկու տուր առաջ 7 ավտոարշավորդ հաղթել է այս տարվա 18 Գրան Պրիներում։ Այսօր արդեն աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկում են երկուսը՝ «Ֆերրարիից» Ֆերնանդո Ալոնսոն եւ «Ռեդ Բուլից» Սեբաստյան Ֆետելը։

Ի՞նչ է անհրաժեշտ նրանցից յուրաքանչյուրին աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Սկսենք հաջողության գործոնից։ Այդ իմաստով Ալոնսոյի գործերը վատ են։ Նա անբախտ չեմպիոն է։ Ալոնսոն չեմպիոն դառնալու շանսեր ուներ նաեւ 2007-ին «Մաքլարեն-Մերսեդեսի» կազմում, երբ նրա իրական մրցակիցը թիմակից-նորեկ Լյուիս Հեմիլթոնն էր։ Երկուսն էլ այդ տարում հաղթեցին 4 անգամ, վերջնարդյունքում հավաքեցին հավասար քանակությամբ՝ 109 միավոր, բայց աշխարհի չեմպիոն դարձավ «Ֆերրարիի սառցե շարժիչը»՝ Կիմի Ռայկոնենը։ Ալոնսոն այդ տարի ձախողեց միայն Ճապոնիայի Գրան Պրին եւ դա բավական էր, որ չդառնա աշխարհի չեմպիոն։ Հեմիլթոնը ձախողեց Չինաստանը, իսկ Բրազիլիայում գրավեց 7-րդ տեղը (Ալոնսոն՝ 3-րդ տեղը) բայ ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 595 | Ամսաթիվ: 23.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Բերնի Էքլսթոունի հետ բանակցություններ չեն եղել, հայտնել է Հոկենհայմի քաղաքապետ Դիտեր Գումերը:

«Բերնի Էքլսթոունի հետ բանակցություններ տեղի չեն ունեցել: 2013-ին Գերմանիայի մեծ մրցանակը Հոկենհայմում անցկացնելու մասին խոսք չի եղել:

2013-ին Գերմանիայի Մեծ մրցանակի կազմակերպումը բավական բարդ կլինի, քանի որ այդ գործընթացը պետք է արդեն սկսված լիներ, իսկ հիմա քիչ ժամանակ է մնացել»,- Դիտեր Գումերի խոսքը մեջբերում է DPA-ն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Մեծ մրցանակը տեղի էր ունենում «Նյուրբուրգրինգում», սակայն վերջինիս սեփականատերերը հայտարարել են, որ այնտեղ այլեւս Ֆորմուլա-1-ի մրցաշարեր չեն կայանալու:
...Կարդալ ավելին
Դիտումներ: 596 | Ամսաթիվ: 23.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցած Մարզական լրատվամիջոցների խորհուրդի երեկույթի ժամանակ ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն, «Մերսեդես» թիմի գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերն արժանացել է «Սպորտի լեգենդ» մրցանակի։

«Նախորդ երեք տարիների ընթացքում ես սովորեցի պարտվել։ Ես մեծացել եմ եւ այդ ընթացքում նոր բաներ եմ սովորել։ Տտիտղոսներ չեմ նվաճել նախորդ երեք տարիներին, բայց իմ կարիերայում քիչ սխալներ եմ թույլ տվել։ Երբեք չեմ կորցրել հավատն իմ ուժերի նկատմամբ»,- Շումախերի խոսքը մեջբերում է sport1.de-ն։

Հիշեցնենք, որ 43-ամյա Միխայիլ Շումախերը 155 անգամ հաղթել է Գրան պրիներում։ Նրա պայմանագիրը «Մերսեդեսի» հետ ավարտվում է այս տարի։
...Կարդալ ավելին
Դիտումներ: 594 | Ամսաթիվ: 23.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Ֆորմուլա-1-ի HRT թիմի սեփականատերը համարվող Thesan Capital ընկերությունը նոյեմբերի 12-ին հայտարարել է թիմը վաճառելու ցանկության մասին:

«Մենք կարծում ենք` եկել է պահը, որ թիմ գան նոր ներդրողներ: Կոլեկտիվը պետք է շարունակի աճել ֆինանսական նոր աջակցությամբ: Համոզված ենք` HRT-ի մարզական պոտենցիալն ահռելի է, եւ այլ ներդրողներ պատրաստ կլինեն նպաստել օգնել թիմին զարգանալ»,- ասված է թիմի պաշտոնական հայտարարության մեջ:

Նշենք, որ Ֆորմուլա-1-ում հանդես գալու երեք տարիների ընթացքում HRT-ն չի կարողացել միավոր վաստակել:
...Կարդալ ավելին
Դիտումներ: 596 | Ամսաթիվ: 23.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Ֆորմուլա-1-ի Աբու Դաբիի Մեծ մրցանակի խաղարկությունում տարած հաղթանակից հետո «Լոթուս» թիմի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը 500 հատ մարզաշապիկ է նվիրել իր թիմի աշխատակիցներին: Մարզաշապիկների վրա «Leave me alone, I know what I'm doing» («Հանգիստ թողեք ինձ, ես գիտեմ` ինչ եմ անում») գրությունն է:

Մրցման ժամանակ հենց այսպես էր պատասխանել Ռայկոնենը ինժեներին, որը ներկայացնում էր մրցակիցների վիճակը:

«Իմ մեկնաբանություններից մի քանիսը հայտնվել են հեռուսաեթերում: Բայց այդ պահին ես ցանկանում էի միայն պահպանել հանգստություն, կատարել աշխատանքս եւ հաղթանակ տանել: Միակ բանը, որը ինձ անհրաժեշտ էր իմանալ` ինձ հետապնդող բոլիդի հետ ժամանակի տարբերությունը», - Ռայկոնենի խոսքը մեջբերում է yallaf1.com-ը:

2007թ. աշխարհի չեմպիոնը 2009թ. Բելգիայի Մեծ մրցանակից իվեր չ ... Կարդալ շարունակությունը » ...Կարդալ ավելին
Դիտումներ: 561 | Ամսաթիվ: 23.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Ցանկանում ենք կրկին հաղթել, հայտարարել է Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը: Գերմանացի ավտոարշավորդը կմասնակցի Ազգերի Գավաթին։

Հիշեցնենք, որ Շումախերը Սեբաստիան Ֆետելի հետ գերմանական թիմի կազմում հաղթել է Ազգերի գավաթի վերջին 6 խաղարկություններում։

«Այն փաստը, որ սա ինձ համար կարող է լինել 7-րդ տիտղոսը մրցավազքն ինձ համար ավելի յուրահատուկ է դարձնում։ Պատրաստ եղեք Գերմանիայի թիմի լավ ելույթին։

Այս տարի ես կրկին շատ ժամանակ եմ անցկացնում մեքենայի ղեկին, սակայն ոչ Ֆորմուլա-1-ի։ Ես դեռ լավ մարզավիճակի մեջ եմ»,- Շումախերի խոսքը մեջբերում է Autosport-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների մրցավազքը տեղի կունենան դեկտեմբերին Բանգկոկում։
...Կարդալ ավելին
Դիտումներ: 530 | Ամսաթիվ: 23.08.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)

Մուտքի ձև

Օրացույց

«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2024.