Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 15 » Ֆուտբոլի եւ Ֆորմուլա-1-ի պատմության առաջին փոխադարձ հովանավորչական պայմանագիրը
18:24 Ֆուտբոլի եւ Ֆորմուլա-1-ի պատմության առաջին փոխադարձ հովանավորչական պայմանագիրը |
«Չելսի» ֆուտբոլային ակումբը եւ Ֆորմուլա-1-ի «Sauber» թիմը կնքել են ֆուտբոլի եւ Ֆորմուլա-1-ի պատմության մեջ առաջին փոխադարձ հովանավորչական պայմանագիրը:
Թիմերը սպորտային փորձի փոխանակում կկատարեն, նաեւ կզբաղվեն հուշանվերների վաճառքով:
«Չելսիի» լոգոն կհայտնվի «Sauber»-ի բոլիդների վրա: Կապույտ առյուծով լոգոն առաջին անգամ կներկայացվի Իսպանիայի Մեծ մրցանակի ժամանակ, մայիսի 11-ից 13-ը:
«Sauber»-ի հետ համագործակցությունը անգլիական ակումբին թույլ կտա գովազդվել Ֆորմուլա-1-ի հեռուստալսարանում, որը զգալիորեն գերազանցում է անգլիական Պրեմյեր լիգայի հեռուստալսարանը:
«Չելսիին» հատկապես հետաքրքիր է Ասիայի եւ Լատինական Ամերիկայի շուկաները, որտեղ Ֆորմուլա-1-ը մեծ ժողովրդականություն է ստանում: «Sauber»-ի լոգոն կտեղադրվի Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում, հաղորդում է «Sauber»-ի պաշտոնական կայքը:
|
Դիտումներ: 592 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|