Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 18 » Հեմիլթոնի գերմանական հրաշքը եւ Ֆետտելի խայտառակությունը
12:13
Հեմիլթոնի գերմանական հրաշքը եւ Ֆետտելի խայտառակությունը
Գերմանիայի Գրան Պրին բոլոր առումներով ամենաշահեկանն էր Ֆերնանդո Ալոնսոյի համար: Հիմա նա առնվազն մեկ պարտություն ունի պահեստում, որպեսզի շարունակի անհատական հաշվարկում պահպանել առաջատարի դիրքը: Այն ամենացավալին էր աշխարհի կրկնակի եւ գործող չեմպիոն Սեբաստյան Ֆետտելի համար: Նա Հոկենհայմում գրավեց երկրորդ տեղը, սակայն ստյուարդները նրա ցույց տված արդյունքին գումարեցին հավելյալ 20 վայրկյան եւ նա թեեւ բարձրացավ պատվո հարթակ, այնուամենայնիվ, վերջնահաշվարկում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ զրկվելով բաղձալի 9 միավորից: Հիմա Ալոնսոյին եւ Ֆետտելին բաժանում է 44 միավոր: 

Գերմանիայի Մեծ Մրցանակի խաղարկությունում Սեբաստյան Ֆետտելը միակ աշխարհի չեմպիոնն է, որ երբեք չի հաղթել: Հոկենհայմը կարող էր լինել առաջինը: Սակայն մեկնարկում նա մրցուղում կեղտոտ դիրքում էր եւ չկարողացավ վազանցել պոուլից մեկնարկած Ալոնսոյին: Հոկենհայմն առանձնապես պահանջկոտ չէ անվադողերի հանդեպ, այստեղ ավելի շատ բան է որոշում պիտ կանգառում սպասարկվելու արագությունը եւ ագրեսիվ գրոհը, քանի որ արագընթաց մրցուղի է: Չնայած դրան, թիմերի տակտիկայում պակաս դեր չէր խաղում այն, թե որ անվադողերով են մեկնարկում՝ soft (փափուկ), թե medium (կոշտ): Առաջին տասնյակը մեկնարկեց soft-ով: Ասֆալտի ջերմությունը հասել էր 30 աստիճանի եւ թիմերն ընտրել էին soft-ը պարզապես «պարտադիր կատարումն» ապահովելու համար: Այն արագ էր մաշվում, անվադողերի խնայողությունը soft-ի դեպքում իմաստ չունի: Եվ մրցուղու լավագույն արագությունն էլ աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերն իր «Մերսեդեսով» կատարեց medium-ով: 

Ֆերրարին թեպետ մեկնարկել էր պոուլից, չէր համարվում հաղթողի հավակնորդ: Նույնիսկ պիտ կանգառից վերադառնալուց հետո Ալոնսոյին չհաջողվեց անհրաժեշտ տարածություն ապահովել իր եւ Ֆետտելի բոլիդի միջեւ: Նրանցից շատ հեռու չէր նաեւ 3-րդ տեղից մեկնարկած Միխայել Շումախերը, որին մեկնարկից մի քանի շրջան հետո արդեն «նեղում» էր այս մրցաշրջանի գլխավոր անհաջողակը՝ աշխարհի չեմպիոն, «մաքլարենցի» Ջենսոն Բատոնը: Հոկենհայմում նա անհաջողակի էստաֆետը հանձնեց թիմակից, մեկ այլ աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնին, որն 8-րդ տեղից մեկնարկելով հենց երկրորդ շրջանում հետ մղվեց 24-րդ տեղ՝ վնասվել էր բոլիդի հետեւի ձախ անվադողը մրցուղու մեկնարկային վթարի հետեւանքով մնացած կտորների պատճառով: 57-րդ շրջանում՝ եզրագիծը հատելուց 10 շրջան առաջ Համիլտոնն ընդհանրապես դուրս մնաց պայքարից մինչ այդ ցույց տալով աշխարհի չեմպիոնի որակներ: 

Ֆորմուլա 1-ում ըստ կանոնակարգի, արշավորդը, որի բոլիդը մեկ շրջան զիջում է առաջատարին եւ մյուս բոլիդներին, պարտավոր է մի կողմ քաշվել, որպեսզի չխանգարի նրանց պայքարին: Դրա համար եզրագծին կանգնած ստյուարդները կապույտ դրոշակներ են թափահարում հետնապահին հասկացնելով, որ պետք է զիջի թիկունքից եկող առաջատարին: Հեմիլթոնը վերջին 7 տարվա աշխարհի առաջնություններին անփոփոխ իրականացված այս կարգը «խախտեց»՝ գտնվելով 24-րդ տեղում, նա վազանցեց Ալոնսոյին հետ 1-ին տեղի համար պայքարած Սեբաստիան Ֆետտելին, ինչը մրցարշավից հետո բազում քննարկումների առիթ տվեց: Ստիպված եղան ուշադիր կարդալ կանոնակարգը: Պարզվեց Հեմիլթոնը պահպանել էր մրցման ոչ միայն ոգին, այլեւ տառը՝ կապույտ դրոշակներն, այո, հետնապահին «կոչ են անում» մի կողմ քաշվել, բայց նրանք նաեւ պահանջում են տարածություն ապահովել թիկունքից մոտեցող առաջատարի համար: Իսկ տարածություն կարելի է ապահովել ոչ միայն մի կողմ քաշվելով, այլեւ արագությունը մեծացնելով: Հեմիլթոնը նոր էր վերադարձել պիտ կանգառից եւ նրա անվադողերը լավագույն վիճակում էին: Հետեւաբար նրա արագությունը գերազանցում էր Ֆետտելի բոլիդի արագությանը: Լյուիսը ոչ միայն հետնապահին բնորոշ «չխաղաց», այլեւ վազանցեց Ֆետտելին, այսինքն, ավելացրեց արագությունը: Եվս մի քանի շրջան եւ նա կմոտենար Ալոնսոյին: Բարեբախտաբար Ալոնսոն Ֆետտելի հետ «փախավ» պիտ կանգառ եւ խուսափեց խայտառակությունից, թե ինչպես է վերջին տեղում գտնվողը վազանցում առաջատարին: Պիտ կանգառից Ալոնսոն վերադարձավ որպես առաջատար, սակայն Ֆետտելը երկրորդ տեղը զիջեց Բատոնին, որը ֆենոմենալ պիտ կանգառ էր իրականացրել՝ 2,4 վայրկան: Վերջին շրջանում գերմանացին վազանցեց բրիտանացուն դուրս գալով երկրորդ տեղ, սակայն վազանցն իրականացվեց մրցուղուց 4 անվադողերով դուրս գալով, ինչի արդյունքում Ավտոարշավորդների միջազգային ֆեդերացիան ոչ միայն Ֆետտելին զրկեց 2-րդ տեղից, այլեւ հետ մղեց 5-րդ տեղ: 2-րդ տեղը զբաղեցրեց Ջենսոն Բատոնը, իսկ 3-րդ տեղը Ֆորմուլա 1-ի «սառցե մարդը»՝ աշխարհի նախկին չեմպիոն Կիմի Ռայկոնենը: Նա Ալոնսոյի եւ Ռոսբերգի հետ միակն է, որը դեռեւս տեխնիկական որեւէ խնդիր չի ունեցել եւ կիսատ չի թողել Մեծ Մրցանակի այս տարվա որեւէ խաղարկություն: 

Դիտումներ: 604 | Ավելացրեց: Admin(Mersedes) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:

Մուտքի ձև

Օրացույց

«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2024.