Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 28 » «JDM Club Armenia». Ավտոշոու՝ դրիֆթ սպորտաձեւի զարգացումը Հայաստանում խթանելու նպատակով
11:31 «JDM Club Armenia». Ավտոշոու՝ դրիֆթ սպորտաձեւի զարգացումը Հայաստանում խթանելու նպատակով |
«Հաղթանակ» զբոսայգու ուղղաթիռային դաշտի տարածքում «JDM CLUB ARMENIA» (Ջեյ-Դի-Էմ) ակումբը եւ «ShowCar.am» կայքը «Ֆլեշ-Թեգետա», «Նակօյլ» եւ «Ավտոսան» ընկերությունների աջակցությամբ օգոստոսի 25-ին կանցկացնեն ավտոշոու, որին կմասնակցեն ճապոնական ներքին շուկայի համար արտադրված մեքենաներ: Հիմնական նպատակն է խթանել Ճապոնիայում ծնունդ առած դրիֆթ սպորտաձեւի զարգացումը Հայաստանում: Բացի այդ հայ ավտոսիրողները բացառիկ հնարավորություն կունենան մեկ վայրում ծանոթանալու տարբեր տարիներին արտադրված աշխարհահռչակ ճապոնական ավտոմեքենաներին, ինչպես նաեւ ճապոնական թյունինգի առանձնահատկություններին։
Շոուն կմեկնարկի ժամը 13:00-ին: Սկզբում հանդիսատեսը հնարավորություն կունենա ուսումնասիրել մասնակից մեքենաները եւ ծանոթանալ նրանց բարելավումներին` ստանալով համապատասխան մասնագիտական մեկնաբանություններ եւ պարզաբանումներ ակումբի մասնագետների կողմից: Ժամը 16:00-ին սկսվելու է դրիֆթ շոուն: Շոուի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք մրցույթներ (լավագույն սթայլինգ, հանդիսատեսի համակրանք եւ այլն): 18:30-ին կսկսվի միջոցառման փակման արարողությունը: Տեղի կունենա նախադեպը չունեցող մեծամասշտաբ «Burnout»՝ անիվների տեղապտույտ անշարժ մեքենայով:
|
Դիտումներ: 575 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|