Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 23 » Ո՞վ կդառնա աշխարհի եռակի չեմպիոն. Ֆետել vs Ալոնսո
14:41
Ո՞վ կդառնա աշխարհի եռակի չեմպիոն. Ֆետել vs Ալոնսո
Օստինի Գրան Պրիից հետո «Ֆերրարին» պահպանեց իր մխիթարությունը՝ աշխարհի չեմպիոն դառնալու շանսեր կան: Սակայն ի՞նչ գնով՝ Ֆերնանդո Ալոնսոն կորցնում է եւս 3 միավոր եւ եզրափակիչ ակորդից հետո իսպանացին Սեբաստիան Ֆետելին զիջում է 13 միավոր:

Հարկ է նշել, որ 1997-ից հետո «Ֆերրարին» ներկայացնող արշավորդները՝ Շումախերը, եւ Ֆերնանդո Ալոնսոն միայն երեք անգամ՝ 2005 (Միխայել Շումախեր), 2009 եւ 2011(Ֆերնանդո Ալոնսո) թվականներին, չեն մասնակցել աշխարհի չեմպիոնության պայքարին, այսինքն, մրցաշրջանի ընթացքում պարզ է դարձել, որ նրանք ոչ մի շանս չունեն չեմպիոն դառնալու:  Օստինում Ֆերնանդոյի գործերը կարող էին ավելի վատ դասավորվել: Շաբաթ օրվա որակավորման մրցումներում նա զիջեց Ֆելիպե Մասային գրավելով 9-րդ տեղը: Սակայն մեկնարկեց 7-րդ տեղից, քանի որ փոխանցումատուփը փոխելու համար 5 տեղով տուգանվեց որակավորման մրցումներում 4-րդ տեղը գրաված «Լոտուսի» մրցարշավորդ Ռոմեն Գրոժանը, իսկ 7-րդ տեղն ապահոված Ֆելիպե Մասան նույն պատճառով ետ մղվեց 11-րդ տեղ: Ի տարբերություն Գրոժանի, Ֆելիպեին թիմը ստիպեց փոխել փոխանցումատուփը, որպեսզի նա տուգանվի եւ ետ մղվի: Ֆելիպեն չդիմադրեց եւ դրա համար վաստակեց թիմի ղեկավարի հրապարակային շնորհակալությունը: «Նա իսկական թիմային խաղացող է»,-Օստինից հետո հայտարարեց «Ֆերրարիի» մարզական ղեկավար Ստեֆանո Դոմենիկալեն:

Ալոնսոն մեկնարկեց 7-րդ տեղից եւ ի վերջո գրավեց 3-րդ տեղը: Մրցափուլը շահեց «Մաքլարենցի» Լյուիս Հեմիլթոնը, որը 42-րդ շրջանին ֆանտաստիկ վազանցեց առաջին տեղից մեկնարկած Սեբաստյան Ֆետելին: Արդյունքում Հեմիլթոնը գրավեց առաջին տեղը, Ֆետելը՝ 2-րդ:  Արդեն հայտնի է, որ 6 օր հետո մեկնարկող Ինտերլագոսից (Բրազիլիա) առաջ անհատական հաշվարկում աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում են Ֆետելը եւ Ալոնսոն: Օստինում «Ռեդ Բուլը» դարձավ թիմային չեմպիոն: Միանգամից ասեմ, որ չեմպիոն դառնալու Ֆերնանդոյի շանսերը գրեթե անհավանական են: Իսպանացին պետք է հույսը դնի հրաշքի վրա: Երբ ասում եմ, որ նա ամենեւին էլ ճակատագրի սիրելին չէ, թեպետ երկու անգամ՝ 2005-ին եւ 2006-ին, դարձել է աշխարհի չեմպիոն, նկատի ունեմ հենց այն, որ մրցուղիում սովորաբար նրա օգտին ոչինչ տեղի չի ունենում: Նա ինքնուրույն հաղթանակ կռող մրցարշավորդ է: Այսօրվա բոլիդը նույնիսկ երրորդը լինելու արժանիքներ չունի, սակայն Ֆերնանդոն նրանից կորզում է հնարավորը: Օստինում «Hard» տիպի անվադողերը, ինչպես նաեւ պիտ-կանգառում տեղի ունեցած նշանակալի սխալը, Ֆերնանդոյին կարող էին ընդհանրապես թողնել առանց մրցանակային հարթակի, ի վերջո նա ավելի դանդաղ էր, քան Մասան կամ Ռայկոնենը, որոնք գրավեցին 4-րդ եւ 6-րդ տեղերը: Սակայն Ալոնսոն, ի տարբերություն մյուսների (բացառությամբ՝ Ռայկոնենի), իր բոլիդի ոգին է, այսպես ասած, վերջին հույսը: «Hard»-ը նրան ոչնչով չօգնեց, սակայն հենց մեկնարկում 7-րդ տեղից նա պոկվեց 4-րդ տեղ, այնուհետեւ 17-րդ շրջանում փչացավ 3-րդ տեղում գտնվող Մարկ Վեբերի գեներատորը եւ Ալոնսոն այլեւս ոչ մեկին չզիջեց 3-րդ տեղը: Ի՞նչ է անհրաժեշտ նրան կամ Սեբաստիան Ֆետելին աշխարհի չեմպիոն դառնալու համար: Ի դեպ, զուտ վիճակագրության համար նշենք, որ ընթացիկ տարվա 19 Գրան Պրիներում Ֆետելը 1121 շրջաններից 368-ն անցել է առաջատարի կարգավիճակով, այսինքն՝ առաջին տեղում, փոխարենը Ֆենանդոն առաջին տեղով «պտտվել» է ընդամենը 216 շրջան: Այսպիսով Ինտերլագոսում աշխարհի չեմպիոն դառնալու համար Ֆետելին անհրաժեշտ է 4-րդ տեղից ցածր չհատել եզրագիծը: Այդ դեպքում, եթե նույնիսկ Ալոնսոն հաղթի, Ֆետելը կդառնա աշխարհի չեմպիոն, քանի որ երկուսն էլ կվաստակեն 285 միավոր, սակայն Ալոնսոյի հաղթանակների թիվը մեկով պակաս կլինի: Ֆետելի 5 հաղթանակի դիմաց Ալոնսոն կունենա 4 հաղթանակ: Բացի վերոհիշյալ տարբերակից, Ինտերլագոսում Ֆետելը կարող է գրավել 5-րդ, 6-րդ, կամ 7-րդ տեղը պայմանով, որ Ալոնսոն 2-րդ տեղից բարձր չգրավի:

Հիշեցնենք, Ֆետելն ունի 273 միավոր, 7-րդ տեղն «արժե» 6 միավոր, 6-րդ տեղը՝ 8 միավոր, իսկ 5-րդ տեղը՝ 10 միավոր: Այսինքն, եթե Ալոնսոն Ինտերլագոսում գրավի 2-րդ տեղը, նրա 260-ին կավելանա եւս 18-ը, իսկ Ֆետելը միայն 7-րդ տեղը գրավելով կունենա 280 միավոր եւ կդառնա աշխարհի եռակի չեմպիոն: Ֆետելը Ինտերլագոսում կարող է գրավել նաեւ 8-րդ կամ 9-րդ տեղը պայմանով, որ Ալոնսոն 3-րդ տեղից բարձր չգրավի: Ինտերլագոսում Ֆետելին բավարար է նույնիսկ 1 միավորը, այսինքն, 10-րդ տեղը, եթե Ալոնսոն եզրագիծը հատի 4-րդը, այսինքն, վաստակի 12 միավոր: Ֆետելը կարող է ընդհանրապես միավոր չվաստակել կամ եզրագիծը չհատել տեխնիկական խնդիրների պատճառով, պայմանով դարձյալ, որ Ալոնսոն գրավի 4-րդ տեղը:  Իսկ ի՞նչ է անհրաժեշտ Ֆերնանդոյին աշխարհի եռակի չեմպիոն դառնալու համար: Նրան անհրաժեշտ է Ինտերլագոսում հաղթել եւ աղոթել, որ Ֆետելը 5-րդ տեղից բարձր դիրք չգրավի: Կամ, գրավել երկրորդ տեղը եւ հուսալ, որ Ֆետելը տեղ կհասնի 8-րդը: Կամ՝ գրավել երրորդ տեղը պայմանով, որ Ֆետելը 10-րդ տեղում տեսնի վանդակավոր դրոշակը: Բայց եթե Ալոնսոն հաղթահարթակ չհասավ, այս տարի նա այլեւս չի կարող դառնալ աշխարհի չեմպիոն:
Դիտումներ: 586 | Ավելացրեց: Admin(Mersedes) | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:

Մուտքի ձև

Օրացույց

«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2024.