Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 23 » Ռայկոնենի տարօրինակ նվերը
14:34 Ռայկոնենի տարօրինակ նվերը |
Ֆորմուլա-1-ի Աբու Դաբիի Մեծ մրցանակի խաղարկությունում տարած հաղթանակից հետո «Լոթուս» թիմի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը 500 հատ մարզաշապիկ է նվիրել իր թիմի աշխատակիցներին: Մարզաշապիկների վրա «Leave me alone, I know what I'm doing» («Հանգիստ թողեք ինձ, ես գիտեմ` ինչ եմ անում») գրությունն է:
Մրցման ժամանակ հենց այսպես էր պատասխանել Ռայկոնենը ինժեներին, որը ներկայացնում էր մրցակիցների վիճակը:
«Իմ մեկնաբանություններից մի քանիսը հայտնվել են հեռուսաեթերում: Բայց այդ պահին ես ցանկանում էի միայն պահպանել հանգստություն, կատարել աշխատանքս եւ հաղթանակ տանել: Միակ բանը, որը ինձ անհրաժեշտ էր իմանալ` ինձ հետապնդող բոլիդի հետ ժամանակի տարբերությունը», - Ռայկոնենի խոսքը մեջբերում է yallaf1.com-ը:
2007թ. աշխարհի չեմպիոնը 2009թ. Բելգիայի Մեծ մրցանակից իվեր չէր հաղթել:
|
Դիտումներ: 562 |
Ավելացրեց: Admin(Mersedes)
| - Վարկանիշ -: 5.0/1 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|