Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ մրցանակում հաղթեց գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը:
«Ռեդ Բուլի» թիմի գերմանացի ավտոարշավորդը գերազանցեց «Լոտուսի» ներկայացուցիչներ Կիմի Ռայկոնենին ու Ռոմեն Գրոժանին՝ առաջին անգամ հաղթելով Գերմանիայի Մեծ մրցանակում:
Իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը եզրափակեց լավագույն հնգյակը:
Նյուրնբերգում կայացած մրցումներում տեղի է ունեցալ նաեւ տհաճ միջադեպ: Մարկ Ուեբերի բոլիդի անիվը դուրս է եկել տեղից՝ հարվածելով օպերատորին:
Գերմանիայի Մեծ մրցանակ
1. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») - 60 շրջան
2. Կիմի Ռայկոնեն («Լոտուս») +1,0
3. Ռոմեն Գրոժան («Լոտուս») +5,8
4. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +7,7
5. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +26,9
6. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +27,9
7. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ») +37,5
8. Սերխիո Պերես («Մաքլարեն») +38,3
9. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +46,8
10. Նիկո Հյուլկենբերգ («Զաուբեր») +49,8
11. Պոլ դի Ռեստա («Ֆորս Ինդիա») +53,7
12. Դանիել Ռիկյարդո («Տորո Ռոսո») +56,9
13. Ադրիան Սուտիլ («Ֆորս Ինդիա») +57,7
14. Էստեբան Գուտյերես («Զաուբեր») +60,1
15. Պաստոր Մալդոնադո («Ուիլյամս») +61,9
|