Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 09
| | Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն Twitter-ում ռուսերեն շնորհավորել է ընկերուհուն ծննդյան օրվա կապակցությամբ։ «Ֆերարիի» իսպանացի արշավորդի ընկերուհին ռուս մոդել Դաշա Կապուստինան է։
«Շնորհավոր ծնունդ, Դորի։ Մաղթում եմ, որ այս օրը լի լինի երջանկությամբ, որին դու արժանի ես։ Քանի որ դու լավագույնն ես աշխարհում»,- գրել է Ալոնսոն։
Հիշեցնենք, որ Ալոնսոն քաղաքացիական կնոջից բաժանվելուց հետո սիրավեպ ուներ Շվեյցարիայում բնակվող ռուս մոդել Քսենյա Չումիչեւայի հետ, սակայն այն երկար չտեւեց։ Այժմ Ալոնսոն սիրավեպ է սկսել Դաշա Կապուստինայի հետ։ ...Կարդալ ավելին |
Դիտումներ: 551 | Ամսաթիվ: 09.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը վաճառել է իր նկարը 16 հազար եվրոյով։ 25-ամյա մարզիկը նկարել է այն դրվագը, երբ ինքը շրջանցում է Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերին։
Ֆետելի նկարած նկարը վաճառվել է ավստրիական ORF հեռուստաալիքով հեռարձակվող մարզական ծրագրի ժամանակ անցկացված աճուրդում։ Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի ասվտրիական բարեգործական հիմնադրամներին, հաղորդում է motorsport-total.com-ը։
Հիշեցնենք, որ Սեբաստիան Ֆետելը Ֆորմուլա-1-ի չեմպիոն է հռչակվել 2010, 2011 եւ 2012 թվականներին։ ...Կարդալ ավելին |
Դիտումներ: 591 | Ամսաթիվ: 09.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | «Ռեդ Բուլի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի հաղթանակով ավարտվեց Ֆորմուլա-1-ի Իտալիայի Մեծ մրցանակը: Ֆետելը 32-րդ հաղթանակը տարավ Ֆորմուլա-1-ի Գրան պրիներում: Այս մրցաշրջանում Ֆետելը հաղթեց 6-րդ անգամ: Երկրորդ արդյունքը ցույց տվեց «Ֆերարիի» իսպանացի արշավորդ Ֆերնանդո Ալոնսոն: Եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլի» ավստրալացի ներկայացուցիչ Մարկ Ուեբերը:
Ընդհանուր հաշվարկում Ֆետելն ունի 197 միավոր, երկրորդ տեղում Ալոնսոն է՝ 151 միավոր, երրորդը Լյուիս Հեմիլթոնն է՝ 139: Առաջնության ավարտին մնացել է յոթ փուլ: ...Կարդալ ավելին |
Դիտումներ: 575 | Ամսաթիվ: 09.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Ֆորմուլա-1-ի Իտալիայի Մեծ մրցանակի որակավորումն ավարտվեց «Ռեդ Բուլի» արշավորդ Սեբաստիան Ֆետելի հաղթանակով: Գերմանացի արշավորդը կարիերայի ընթացքում 40-րդ անգամ ունեցավ հաղթական որակավորում: Սեպտեմբերի 8-ին Մոնցայի մեկնարկում նրան կհետապնդեն թիմակից Մարկ Վեբերը եւ «Զաուբերի» ներկայացուցիչ Նիկո Հյուլկենբերգը:
Ֆորմուլա-1, Իտալիայի Մեծ մրցանակ, որակավորում
1. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ»)՝ 1:23.755 2. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ»)՝ 1:23.968 3. Նիկո Հյուլկենբերգ («Զաուբեր»)՝ 1:24.065 4. Ֆելիպե Մասա («Ֆերարի»)՝ 1:24.132 5. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի»)՝ 1:24.142 6. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես»)՝ 1:24.192 |
Դիտումներ: 565 | Ամսաթիվ: 09.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
|
|