Ողջույն Հյուր | RSSԳլխավոր էջ | | Գրանցում | Մուտք

Կայքի մենյու

Մինի - չաթ

Մեր հարցումը

Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 35

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 19
Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի թեստ-արշավորդ Մարիա դե Վիլոտան եւս մեկ վիրահատության է ենթարկվել` բրիտանական Դաքսֆորդում թեստային մեկնարկներից մեկի ժամանակ բեռնատարին բախվելուց հետո: Վիրահատությունը կատարվել է կնոջ գլխի դիմային հատվածում:

Հուլիսի 3-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով Դե Վիլոտան կորցրել է աջ աչքը: Այժմ նրա վիճակը մնում է ծանր, սակայն կայուն, հաղորդում է Daily Mail-ը:
...Կարդալ ավելին
Դիտումներ: 565 | Ամսաթիվ: 19.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշմամբ, ամերիկյան բանակը զրկվել է մարզիկների եւ մարզական թիմերի հովանավորություն իրականացնելու իրավունքից։ 

«Ազգային բանակի համբավի բարելավման եւ ընդլայնման մասին» օրենքում ընդունված փոփոխության համաձայն, 2013 թվականից Պենտագոնն այլեւս չի ֆինանսավորի բանակից դուրս գործող մարզական թիմերին եւ հանդես եկող մարզիկներին, հաղորդում է ESPN-ը։

Նախորդ տասը տարիներին ԱՄՆ-ի բանակը հովանավորում էր ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն վայելող  NASCAR դասի ավտոարշավում հանդես եկող մարզիկներին։
«Ծրագիրն արդյունավետ չէ։ Դադարեցնելով այդ ծրագիրը՝ Պենտագոնը կխնայի հարկատուների ֆինանսները եւ դրանք կօգտագործի բարձրակարգ մասնագետների՝ բանակ հրավիրելու համար»,- հայտարարել է կոնգրեսական Բեթի Մաքքոլումը։

Դիտումներ: 570 | Ամսաթիվ: 19.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
2012 թվականի օգոստոսի 10-ին մահացել է ռալիի Ֆրանսիայի բազմակի չեմպիոն, «Սիտրոեն» թիմի ֆրանսիացի ավտոարշավորդ Ֆիլիպ Բուգալսկին:

49-ամյա Բուգալսկին ռալիի աշխարհի 7-ակի չեմպիոն, ֆրանսիացի Սեբաստյեն Լյոբի թիմակիցն էր: Նա WRC փուլերի հաղթող էր:

Lamontagne.fr-ը գրում է, որ ֆրանսիացի ավտոաարշավորդը մահացել է ծառից ընկնելու հետեւանքով:
...Կարդալ ավելին
Դիտումներ: 587 | Ամսաթիվ: 19.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Սինգապուրի Մեծ մրցանակը բարդ է հոգեբանական տեսանկյունից, քանի որ ամբողջ ընթացքում մտածում ես սխալ թույլ չտալու մասին, հայտարարել է «Ֆերարիի» իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն։

 «Սինգապուրն ունի հետաքրքիր ավտոարշավարան։ Այս մրցուղին չի ներում սխալներ։ Այդ իմաստով այն հիշեցնում է Մոնակոն։ Պետք է ռիսկի դիմել սեփական հնարավորությունների առավելագույնը բացահայտելու համար, բայց սխալ թույլ չտալ։ Այլ մրցուղիներում կան անվտանգության գոտիներ եւ մրցուղուց դուրս գալու հետեւանքով կփչանա միայն մեկ շրջանդ, իսկ Սինգապորում՝ ամբողջ մրցարշավը։

Սինգապուրում մրցարշավն անցկացվում է բարձր ջերմաստիճանի եւ խոնավության պայմաններում։ Այն բարդ է նաեւ հոգեբանական տեսանկյունից, քանի որ ամբողջ ընթացքում մտածում ես սխալ թույլ չտալու մասին։

Դիտումներ: 567 | Ամսաթիվ: 19.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Սինգապուրի Մեծ մրցանակից առաջ կներկայացվի «Լեգոյից» պատրաստված «Ֆերարի» մակնիշի բոլիդ` Ferrari 150° Italia:

Բոլիդի պատրաստման համար մասնագետների 16 հոգանոց խումբը ծախսել է կես տարի: Ժամանակի 99 տոկոսը անցել է մոդելի նախագծման վրա: Այնուհետեւ մեքենան հավաքվել է 10 օրում մի քանի հարյուր հազար «Լեգո» մասնիկներից:

Բոլիդի մեջ կա նստելատեղ եւ իրական ղեկի կրկնօրինակ, հայտնում է f1news.ru-ն:

Ֆորմուլա-1-ի Սինգապուրի Մեծ մրցանակի խաղարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ից 23-ը։
...Կարդալ ավելին
Դիտումներ: 542 | Ամսաթիվ: 19.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
«Մաքլարենի» ավտոարշավորդ Ջենսոն Բաթոնը մինչեւ 2014-ը երկարաձգել է պայմանագիրը Ֆորմուլա-1-ին բրիտանական թիմի հետ:

«Ամեն ինչ պատրաստ է: Ես մնում եմ նաեւ հաջորդ մրցաշրջանում»,- Բաթոնի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա բրիտանացին 2009-ից է հանդես գալիս «Մաքլարենում»: Նա Ֆորմուլա-1-ի աշխարի չեմպիոն է դարձել 2009-ին:
...Կարդալ ավելին
Դիտումներ: 591 | Ամսաթիվ: 19.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)
Երջանիկ եմ վերադառնալ Մարանելո, որտեղ երեք ֆանտասիկ տարի եմ անցկացրել, հայտարարել է Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը, ով հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Ֆերարիի» կազմում։

«Ֆերարիի» հետ բազմաթիվ հիշողություններ ունեմ։ Առաջին հերթին՝ հաղթանակը 2007թ. աշխարհի առաջնությունում։ Չեմ կարող համբերել մինչեւ այն պահը, երբ կրկին ղեկին կնստեմ եւ կաշխատեմ Ֆերնանդո Ալոնսոյի հետ, ում մեծագույն ավտոարշավորդ եմ համարում»,- Ռայկոնենի խոսքը մեջբերում է «Ֆերարիի» կայքը։

Իտալական թիմը կլքի բրազիլացի Ֆելիպե Մասան, ով «Ֆերարիի» կազմում էր 2006-ից։ 
...Կարդալ ավելին
Դիտումներ: 555 | Ամսաթիվ: 19.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes)

Մուտքի ձև

Օրացույց

«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

Copyright MyCorp © 2024.