Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 29
| | Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարը շարունակում են Սեբաստիան Ֆետելը եւ Ֆերնանդո Ալոնսոն։ Կիմի Ռայկոնենը հաղթեց Աբու Դաբիում, բայց այդ հաղթանակը նրան այլեւս մասնակից չի դարձնի պայքարին։ Նա առաջնության ավարտից երկու Գրան Պրի առաջ Սեբաստիան Ֆետելից հետ է 57 միավոր։ Գերմանացուն հասնել այլեւս նա չի կարող։ Նույնիսկ եթե Ռայկոնենը հաջորդ երկու Գրան Պրիներում հաղթի, իսկ Ֆետելը դուրս մնա, դա ֆինն ավտոարշավորդին ոչինչ չի տա։ Դրանից կարող է օգտվել միայն Ֆերնանդո Ալոնսոն, որը Սեբաստիանին զիջում է 10 միավոր։
Ստեֆանո Դոմենիկալին արդեն հայտարարել է, որ «Ֆերրարին» մտածում է միայն տիտղոսի մասին։ Ալոնսոն Աբու Դաբիում մեկնարկեց 6-րդ տեղից, սակայն կարողացավ գրավել երկրորդ տեղը, ընդամենը երեք միավոր կորզելով վերջին տեղից մեկնարկած Ֆետելից, որը վերջնագիծը հատեց երրորդը։ Ֆերնանդոն հույս ուներ, որ Աբու Դաբիում կարող է շրջանցել 24-րդ տեղից մեկնարկած Սեբաստիան Ֆետելին, որ
...
Կարդալ շարունակությունը »
...Կարդալ ավելին |
Դիտումներ: 571 | Ամսաթիվ: 29.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
| | Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան (ՄԱՖ) վերջապես հայտարարել է, որ կարողացել է նոր համաձայնագիր կնքել Ֆորմուլա-1-ի ղեկավարության հետ: Ֆեդերացիայի ղեկավարները նշել են, որ ըստ նոր համաձայնագրի՝ իրենք կունենան ֆինանսապես ավելի լավ պայմաններ, հաղորդում է Autosport-ը:
«ՄԱՖ-ը մշտապես ցանկություն ուներ շարունակելու երկարամյա համագործակցությունը: Այնպես որ այս պատմական պահը մեզ համար կարեւոր նշանակություն ունի»,- համաձայնագրի ստորագրումից հետո ասել է ՄԱՖ-ի նախագահ Ժան Տոդը:
Նոր համաձայնագիրը նախատեսված է 7 տարվա համար. գործելու է 2013-2020 մրցաշրջանների ընթացքում: Ըստ նոր համաձայնագրի՝ ՄԱՖ-ը ոչ միայն ավելի շատ գումար կստանա, այլեւ կկարողանա որոշակիորեն մտնել Ֆորմուլա-1-ի ղեկավար շրջանակ՝ վճռորոշ խոսքի իրավունք ստանալով ռազմավարական ծրագրի ձեւավորման եւ նորամուծությունների կիրառման հարցում: |
Դիտումներ: 586 | Ամսաթիվ: 29.09.2013 | Մեկնաբանություններ: 0| Ավելացրեց: Admin(Mersedes) |
|
|
|